Օքսֆորդշիրում «Վայրի բնության փառատոնի» շրջանակում մի քանի տասնյակ մարդիկ տեղի լճակի սառը ջրերում մասնակցել են ցուցադրական ակցիայի` զանգվածային մերկ մրցալողի:
Փառատոնին մասնակցել են մոտ 10 հազար մարդ` երաժշտություն լսելու, թատերական ներկայացումներ դիտելու, ազգային խոհանոցը ճաշակելու համար:
Նուդիստների նպատակն առաջին հերթին եղել է մերկ մրցալողից (Skinny-Dip) նոր համաշխարհային ռեկորդի սահմանումը, գրում է Mirror-ը: Դատելով տեսանյութից` զվարճանքին մասնակցել են մի քանի տասնյակ նուդիստներ, իսկ մերկ մրցալողի վերջին ռեկորդի ժամանակ` անցած տարի, 400 մարդու մասնակցություն է գրանցվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: