
Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում գրություն է ստացվել, որ «Հայանտառ»-ի Լալվարի անտառահատվածից ապօրինի հատել են 5 ուռենի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ըստ ՀՀ ոստիկանության
պաշտոնական կայքէջի՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ռուբեն Բ.-ն:
Փայտանյութն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: