Հալեպում երեկ սիրիական բանակին հաջողվել է ազատել ապստամբների վերահսկողությանն անցած որոշ տարածքներ, այդ թվում՝ հայկական թաղամասերը: Բերիո թեմի Առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանը “Երկիր մեդիայի” հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Ազգային առաջնորդարանի շրջանը կրկին անցել է կառավարական զորքերի վերահսկողության տակ:
Նա հերքել էր նաեւ շրջանառվող լուրերը, թե ընդդիմադիրները ցանկացել են գրավել Կիլիկյան վարժարանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: