Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նշանակված էր Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատական նիստը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել  գյուղի դպրոցի անչափահաս 14-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու մեղադրանքով:   Դատավարությունն ընթանում է դռնփակ պայմաններում, ինչպես եւ նախորդ 2 նիստերի ժամանակ, որը վարում է դատավոր Նապոլեոն Օհանյանը: Գործի ընթացքից որեւէ տեղեկատվություն ստանալ չհաջողվեց, քանի որ ամբաստանյալն ի սկզբանե  չի ցանկացել, որ դատական նիստերից մանրամասներ հրապարակվեն: Մեր ունեցած տեղեկություններով` գործընթացը միջնորդությունների փուլում է եւ հաջորդ նիստը  նշանակվել է օգոստոսի 30-ին:  Ըստ նախնական տվյալների` վճռի օրը` ամենայն հավանականությամբ սեպտեմբերին,  նիստը կկայանա դռնբաց:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































