
Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես Մոնղոլիայի նախագահ Ցախիագիյն էլբեգդորժը ուշադիր դիտում է ձեռնարկության ցենտրիֆուգաները:
Նաթանզի օբյեկտը, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում երկկողմանի պայմանավորվածության համաձայն պարբերաբար այցելում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներ:
Բացի այդ, Իսլամական հանրապետության նախկինում այս օբյեկտ էին թողնում նաև արտասահմանցի դիվանագետների և լրագրողների:
Կարդացեք նաև
Սակայն առաջին անգամ հաստատություն է այցելել մեկ այլ երկրի ղեկավար:
Ինչպես հաղորդել է Իրանական հեռուստատեսությունը, էլբեգդորժը ասել է, որ անհնար է այցելել նման օբյեկտ այլ երկրներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, արևմտյան մի շարք երկրներ և Իսրաելը կասկածում են, որ Իրանը խաղաղ ատոմի քողի տակ զբաղվում է զանգվածային ոչնչացման զենքի մշակմամբ: Թեհրանը այդ մեղադրանքները ժխտում է՝ հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էներգետիկ կարիքների բավարարմանը:


















































