Aravot.am-ի հարցին, թե Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում Բաքվում կայանալիք 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադային Հայաստանի եւ հայ շախմատիստների մասնակցության հարցերով զբաղվելու նպատակով ստեղծված հանձնաժողովում իրեն եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին ընդգրկելու առաջարկն ընդունե՞լ են, ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը պատասխանեց. «Ինձ առաջարկեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչն ընդունել առանց մեր երկրի ղեկավարության հետ համաձայնեցնելու ես չէի կարող: Արդեն Երեւանում այդ հարցով զրուցեցի ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա դեմ չեղավ եւ արդեն հաջորդ օրը, երբ ՖԻԴԵ-ից ինձ զանգահարեցին պատասխանի համար, համաձայնեցի: Իսկ ինչ վերաբերում է Կասպարովին, որը կարճ ժամանակով Ստամբուլում էր, սակայն համաժողովին ներկա չէր, իմ տեղեկություններով աշխարհի 13-րդ չեմպիոնը մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ ինքը ոտք չի դնի Բաքու, համենայն դեպս, առաջիկա մի քանի տարիներին»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: