Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը գոնե հասկանո՞ւմ է, որ խաղաղության երաշխիքը մի քանի վագոն ցածրակարգ ցորենը չէ, ոչ էլ մի քանի բարել նավթը․ «Հայացք Երեւանից»

Մարտ 22,2026 10:00 Share

Ո՞վ է տեսել այսպիսի բան՝ երկրի առաջին դեմք հանդիսացող պատասխանատու անձը, ուրիշների ներկայությամբ, գետնով տա իր ղեկավարած պետության եւ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Դա ճիշտ նույնն է, եթե որոշի այդ բանն անել սեփական ընտանիքի նկատմամբ՝ գործընկերներին պատմելով, որ կինը անառակի մեկն է, ավագ որդին՝ թմրամոլ, դուստրը՝ թեթեւսոլիկ, մյուսը՝ ծանծաղամիտ եւ այլն: Իր տան «կեղտոտ սպիտակեղենը» դուրս հանող մարդուն, առավել եւս՝ բարձրաստիճան պաշտոնյային, տարբեր անուններ կարող են կպցնել, բայց ընդհանրական բնորոշումը տալիս է ժողովուրդը՝ իր անմշակ բարբառով. «էս մարդու գլխի հետ ինչ-որ բան էն չէ»:

Լսում ես մարտի 11-ին եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ ոչ մի կերպ չես ընկալում այն որպես ինքնիշխան պետության ղեկավարի ծանրակշիռ խոսք: Այնպիսի ղեկավարի, ով իրապես մտածում է սեփական երկրի շահերի, այլ ոչ թե իր անձնական բարեկեցության ու իշխանական աթոռի մասին: Նրա ստրասբուրգյան ելույթը, որը կոչված էր արծարծելու անվտանգության մարտահրավերների ու տարածաշրջանային իրողությունների հրատապ խնդիրներ, սահմանափակվեց ներհայաստանյան օրակարգով: Փաստորեն միջազգային հեղինակավոր հարթակը Փաշինյանն օգտագործեց քաղաքական ընդդիմախոսներին, ՀԱԵ հոգեւորականներին պիտակավորելու, իսկ Ադրբեջանին ու նրա նախագահին՝ դրվատելու համար:

Փաշինյանն, ըստ էության, եվրալսարանին փորձում էր համոզել, որ ՀՀ-ում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Նա Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացրեց որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվեցին «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։ Սա վտանգավոր քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բեւեռացումը, այլ նաեւ արտաքին ուժերին ներգրավում է ՀՀ-ի ներքին քաղաքական հակամարտության մեջ՝ փորձելով արեւմտյան կենտրոններից ստանալ երկրի ներսում բռնաճնշումներ իրականացնելու օրինակարգություն։

Ելույթի մի քանի շեշտադրումներից ամենաառանցքայինը, թերեւս, Արցախին վերաբերող հայտարարությունն էր, որին արժե անդրադառնալ փոքր-ինչ մանրամասն: Փաշինյանը հայրենիքից բռնի տեղահանված, փաստացի էթնիկ զտման ենթարկված 100 հազարից ավելի արցախահայերին անվանեց փախստականներ՝ հավելելով, որ պետք է օգնել նրանց՝ տնավորվելու Հայաստանում, «որպեսզի մոռանան Արցախ վերադառնալու մասին»: Ո՛չ, հարգելիս, արցախցին փախստական չէ, նրան բռնի ուժով՝ մահվան սպառնալիքի տակ, զրկել են հազարամյակների իր բնօրրանից, պապենական հողից, եւ նա՝ անկախ որեւէ մեկի ցանկությունից, վաղ թե ուշ, տուն կվերադառնա:

Նիկոլը գոնե հասկանո՞ւմ է, որ խաղաղության երաշխիքը մի քանի վագոն ցածրակարգ ցորենը չէ, ոչ էլ մի քանի բարել նավթը: Խաղաղության երաշխիքը արդար եւ ուժեղ պետությունն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031