Լրահոս
Օրվա լրահոսը

Շակիրան Խերարդ Պիկեին երեխա է պարգեւելու

Սեպտեմբեր 20,2012 10:07

  «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեյի կյանքում ոչ ֆուտբոլային խոշոր իրադարձություն է սպասվում: Նրա ընկերուհին՝ համաշխարհային փոփ երաժշտության աստղ Շակիրան, իր պաշտոնական կայքում գրել է, թե երջանիկ զույգը սպասում է մոտ ժամանակներս իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: «Մենք անհամբեր ուրախությամբ սպասում ենք մեր բալիկի ծնվելուն», – գրել է կոլումբիացի 35-ամյա աստղը:
Բոլորովին վերջերս դեղին մամուլը խիստ կասկածում էր, թե նրանց միությունը հնարավոր է: Անգամ գրում էին, թե ֆուտբոլիստն ու երգչուհին արդեն հեռացել են միմյանցից: Մնում է ավելացնել, որ Պիկեն Չեմպիոնների լիգայի՝ Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղում վնասվածք է ստացել եւ այն երեք շաբաթը, որ ստիպված է լինելու բաց թողնել, հաճույքով կանցկացնի սիրելի էակների հետ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930