Բրիտանացի ռոք երգիչ, «Deep Purple» խմբի վոկալիստ Յան Գիլանը խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է.
«Լայպցիգում գտնվելու ընթացքում առաջացած առողջական խնդրի պատճառով, որը պահանջել է անհապաղ բուժօգնություն հիվանդանոցում, ինչպես նաև իմ բժիշկների թիմի և ղեկավարության խորհրդով՝ մենք ստիպված եղանք դժվար որոշում կայացնել և անորոշ ժամանակով հետաձգել Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում շրջագայության համերգները։
Ցավոք, այս հետաձգումը կտարածվի նաև Հարավային Ամերիկայում և Մեքսիկայում այս տարի նախատեսված մեր համերգների վրա։
Ներողություն եմ խնդրում բոլորից՝ պատճառած հնարավոր անհարմարությունների համար։
Կարդացեք նաև
Ակնկալում եմ, որ հաջորդ տարվա սկզբին կկարողանամ վերադառնալ բեմական գործունեությանը։ Deep Purple-ի թիմն ինձ վստահեցրել է, որ 2027 թվականի սկզբին կայանալիք հետաձգված համերգների նոր ամսաթվերը կհայտարարվեն շատ շուտով։
Շնորհակալություն ըմբռնման համար»։



















































