«ՖՈՆՏԱՆԻԱ-ում բոլորն էլ կարող են վերադառնալ մանկության, հիշողությունների աշխարհ։ Եվ կարող են արտասվել ուրախությունից կամ տխրությունից։ Իսկ ամենագլխավորը մեր շոուում այն է, որ երեխաները, հատկապես 13-14 տարեկանները, իրենց կարող են զգալ մի քիչ ավելի մեծ, կտրվեն հեռախոսներից եւ հասկանան, որ աշխարհում բազմաթիվ այլ հետաքրքիր արկածներ կան, որ երազանքներին հասնելու համար, անհրաժեշտ է սովորել եւ հետաքրքրություն դրսեւորել իմացության նկատմամբ։
Այնպես որ, մեր ներկայացման մեջ երկրորդական ու անցողիկ ուղերձներ չկան։ Մենք փորձել ենք անել այնպես, որ հավասարապես իրենց լավ զգան թե մեծահասակները, թե փոքրիկները»,-ասաց Տաշիր Արենայի գլխավոր պրոդյուսեր եւ շոուի ռեժիսոր Վյաչեսլավ Սոկոլովը։
Aravot.am-ի հարցին, թե արտիստները Հայաստանի՞ց են, թե այլ երկրներից են հրավիրվել, ռեժիսորը պատասխանեց. «Արտիստների 90 տոկոսը տեղացի են։ Երկու հիանալի մասնակից կա Էկվադորից, երկու գեղեցիկ կատարում ունենք Բելառուսից եւ երկու արտիստ էլ Ռուսաստանից են»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































