
Հայտնի է դարձել, որ ավտովթարը տեղի է ունեցել Գլենդելում: Երգչուհին տևական ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերի, ինչը հարուցել է նրա ծանոթների անհանգստությունը: Վերջիններս, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը, սկսել են իրենց օգնությունն առաջարկել հենց սոցկայքում:
26-ամյա երգչուհուն առաջնահերթ առաջարկվել է նաև մեքենայի վերանորոգման լավ սրահ, որտեղ կարող է տեսքի բերել այն:
Ավելի ուշ Անին արձագանքել է՝ հավաստիացնելով, որ նա, «փառք Աստծո, լավ» է: Նա նաև առանձին շնորհակալություն է հայտնել Աստծուն՝ իր կյանքը փրկելու համար:
Կարդացեք նաև
ԹԵՐԹ.am


















































