
Աշոտյանը նշեց, որ թեժ գծով ապօրինի դրամահավաքների մասին ստացված բոլոր ահազանգերը ենթարկվելու են տեսչական ստուգումների. «Հաստատման դեպքում նախարարության ենթակայության դպրոցների տնօրեններն անմիջապես կհեռացվեն աշխատանքից: Իսկ մարզպետարանների եւ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների պարագայում ստուգման արդյունքերը կուղարկվեն այդ գերատեսչություններին»:
Հիշեցնենք, որ վերջերս ԿԳ նախարարության ենթակայության դպրոցներին հրահանգվել էր արգելել որեւէ տեսակի ուսումնաօժանդակ գրականության եւ նյութերի վաճառքը. «Դիմել եմ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով նույն քայլը ձեռնարկել նաեւ նրանց ենթակայության դպրոցներում: Ծնողները դժգոհում են եւ ասում, թե ինչու ենք նման քայլի գնացել, քանի որ նրանց խոսքով՝ հեշտ է դպրոցից ձեռք բերել անհրաժեշտ նյութերը՝ գրախանութներով անցնելու փոխարեն: Առհասարակ, որեւէ որոշում կայացնելից միշտ հայտնվում է մի խումբ, որը պնդում է, թե մենք թույլ չենք տալիս վերաբերմունք արտահայտել ուսուցչի հանդեպ: Սակայն ծնողական հանրույթը պետք է կարողանա դրսեւորել քաղաքացիական հասարակությանը բնորոշ պահվածք»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

















































