
Իսկ 24-ամյա Նարինեն սրանում ոչ մի աննորմալ բան չի տեսնում․«Իմ մորաքույրը ամուսնացել է իրենից 15 տարի մեծ տղամարդու հետ։ Հիմա նրանք շատ երջանիկ են և ունեն 20 տարեկան աղջիկ։ Հիմա շատ է պատահում, որ երեսուննանց աղջիկը ամուսնանում է գրեթե 60 տարեկան տղամարդու հետ, և ի՞նչ, ով՞ է խառնվում, դա իրենց գործն է»,-ասում է նա։
Հոգեբան Անի Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է նկատի ունենալ ոչ թե տարիքը, այլ տվյալ մարդու վարվելակերպը․«Դա պարզապես ազգային մտածելակերպ է, հիմա սերունդն ավելի շատ նախընտրում է գրեթե իր հասակակցին։ Չպետք է վախենալ տվյալ անձնավորությունից, եթե նա վտանգավոր քայլերի չի դիմում,-ասում է հոգեբանը ու հավելում,-հաճախ պետք է վախենալ հենց երիտասարդներից․ տղաների մի ստվար հատված կա, որոնց համար աղջիկները միայն մոլուցք են, ուրիշ ոչինչ, նրանց «հասնելուց» հետո նրանք իրենց համար արդեն անհետաքրքիր են»։
«Սերը տարիք չի հարցնում»,-ասում է հայտնի խոսքը, 22-ամյա Նելլին էլ ասում է. «Մի քանի անգամ պատահել է, երբ մոտ 60 տարեկան ծերուկներ այնպիսի ռեպլիկ են թողել, որ ես ինձ ահավոր վատ եմ զգացել։ Ինձ մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե 50 տարեկանից հետո տղամարդիկ դառնում են այլասերված»։ Հոգեբանն ասում է․«Չպետք է մի քանիսի պատճառով բոլորին նույնացնել, եթե խոսքը իրական սիրո մասին է, վախենալ ամենևին էլ պետք չէ․ չէ՞ որ տարեցները ևս ունակ են սիրելու»։
Նազենի Բաղդասարյան


















































