Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Կգա մի օր, որ գյուղմթերքներ չենք կարողանա արտահանել»

Հոկտեմբեր 10,2012 15:52

Շուրջ 4 տարի է՝ Հայաստան ներմուծվող եւ արտահանվող ապրանքների առաջին թոփ 25-ն անփոփոխ են, այսինքն` 2008-2011 թվականներին նեմուծվող եւ արտահանվող 25 անուն ապրանքների մեջ նորերը չեն հայտնվում: Սակայն, ինչպես այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, դրանց ծավալների փոփոխություն նկատվում է: Միությունը, հիմնվելով առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալների վրա, ներկայացրեց հետեւյալ ցուցանիշները: Առաջին 25 անուն ապրանքները կազմում են ամբողջ ներմուծման 50 %-ը: Գազի ներմուծման ծավալը 2008-2011-ը 252 միլիոն դոլարից աճել է 411 միլիոնի: Գազին հաջորդում է նավթամթերքը, հետո`խառը ապրանքները, որոնք 4 տարվա ընթացքում 2.9 միլիոն դոլարից դարձել են 131 միլիոն  դոլար: Ըստ պարոն Մակարյանի, սրան հաջորդում է ադամանդը, ոսկեղենը, հացահատիկը, էլեկտրական սարքավորումներն ու տարբեր այլ ապրանքներ: 2011 թվականին ներմուծման ապրանքների մեջ  դեղորայքը 81 միլիոն դոլարից հասել է 91 միլիոնի, իսկ հացահատիկը 4 տարվա ընթացքում 88 միլիոնից աճել է 90 միլիոնի:

Միության նախագահի ներկայացմամբ` թոփ 25 ապրանքների մեջ արտահանման ծավալով  առաջին տեղերում պղինձն է, որը 101 միլիոն դոլարից աճել է 260 միլիոն դոլարի: Ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալը 4 տարվա ընթացքում նվազել է` 141 միլիոնից դարձել է` 131 միլիոն: Իսկ ցեմենտի արտահանման ծավալը 38 միլիոն դոլարից դարձել է 6 միլիոն. Սրա պատճառը, ըստ Գագիկ Մակարյանի, Վրաստանում ցեմենտի նոր գործարանի բացումն է, իսկ Վրաստանը մեր արտահանման հիմնական շուկան էր: Գագիկ Մակարյանի խոքերով` այս 4 տարիների ընթացքում թոփ 25 անփոփոխ մնացող ապրանքների արտահանումն աստիճանաբար հասել է 88%-ի, որի մեջ հանքարդյունաբերական ապրանքները մոտ 70%- են կազմում, իսկ գյուղմթերքները` մոտ 13%:

Մշտապես նույն ապրանքների արտահանումն, ըստ պարոն Մակարյանի, խոսում է այն մասին, որ միայն խոշոր գործարարներն են կարողանում արտահանել, իսկ միջինները զուրկ են այդ հնարավորությունից: Այս երեւույթի պատճառն էլ, ըստ մասնագետի, այն է, որ մեր երկրում պետական մակարդակով հստակ ու մանրամասն տեղեկատվություն եւ աջակցութոյւն չի տրամադրվում միջազգային շուկաների մասին, որպեսզի միջին ձեռնարկության ներկայացուցիչները գաղափար կազմեն, թե ինչպես պետք է աշխատեն եւ ինչ է անհրաժեշտ իրենց արտադրանքն արտահանելու համար: Այս առումով, գործատուների միությունը, ինչպես վստահեցրեց Գագիկ Մակարյանը, պատրաստ է մանրամասն խորհրդատվություն տրամադրել գործարարներին:

Քանի որ որոշակի պոտենցիալ կա հայաստանյան գյուղմթերքների արտահանման առումով, պարոն Մակարյանը նաեւ նշեց, որպեսզի եղածն էլ չվերացնենք, պետք է լուրջ ուշադրություն դարձնել հանքերի շահագործմանը, որպեսզի գյուղացիները չզրկվեն էկոլոգիապես մաքուր դաշտերից. «Պետք է գնահատել, թե որ ապրանքը որտեղ աճեցնել, որպեսզի հանքերի թունավորումից հեռու լինեն, որովհետեւ կգա մի օր, որ ծանր մետաղների առկայույթունն այնքան շատ կլինի մթերքների մեջ, որ իրավունք չեն ունենա գյուղմթերքներ, հյութեր եւ այլ նման ապրանքներ արտահանել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031