«Երբ մարդկությունը վերանա, երկրի ուղեծրում պտտվող տիեզերական կայանները մեր գոյության միակ ապացույցը կլինեն», – այս գաղափարով առաջնորդվելով` Creative Time կազմակերպությունը համախմբելով նկարինչների և արվեստի ոլորտի այլ մարդկանց` ներկայացրել է արվեստագետ Թրեվոր Փեգլենի նոր նախագիծը: Փլեգենը պատրաստվում է տիեզերք ուղարկել մարդկության կենսագրությանը բնորոշ լուսանկարներով խտասկավառակ: Այս մասին հաղորդում է «Սինեթ» լրատվականը:
Սկավառակը, որը ստացել է «Վերջին պատկերներ» (Last pictures) անվանումը, պարունակում է 100 սև ու սպիտակ նկարներ, այդ թվում` հայ և հույն որբ փախստականների ամաչկոտ ժպիտներով մի լուսանկար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: