
Նշենք, որ երբ Վարդան Ղուկասյանը աշխատանքի էր հրավիրել ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին, Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը Վարդան Ղուկասյանի դեմ բողոք էր ներկայացրել կառավարություն առ այն, որ այդ հաստիքն ապօրինի է, և դա կհանգեցնի համայնքային միջոցների վատնման:
Հետագայում Գյումրու քաղաքապետարան ստուգումների եկած Վերահսկիչ պալատը ևս փաստեց երկրորդ փոխքաղաքապետի հաստիքի ապօրինի լինելը, սակայն Վարդան Ղուկասյանը գործը ջրեց` գերադասելով մեկի փոխարեն ունենալ երկու փոխքաղաքապետ: Քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հաշվարկներով, փոխքաղաքապետի այդ հաստիքի վրա անիմաստ ծախսվել է մոտավորապես 30 հազար դոլար , քանի որ նա կաբինետ է զբաղեցրել, քարտուղարուհի պահել: Այժմ պարոն Բալասանյանը միգուցե և մեխանիկորեն շարունակեց պահել Վարդան Ղուկասյանի ստեղծած ապօրինի հաստիքը:
Հետաքրքիրն այն է , որ Սամվել Բալասանյանը հետ է կանչում ժամանակին Վարդան Ղուկասյանից խռոված ու հեռացած կադրերին: Օրինակ` քաղաքաշինության բաժնի պետ է նշանակել նախկին պետ Հրայր Կարապետյանին, որին Վարդան Ղուկասյանը մի քանի տարի առաջ դուրս արեց քաղաքապետարանից: Նշենք, որ կրթության բաժնի պետ էլ նշանակվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս Արմեն Նախշքարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի մտերիմներից է: Սրանով Սամվել Բալասանյանը հավանաբար իր շնորհակալությունն է հայտնել իր կուսակից ընկերոջը` ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանին` ընտրությունների ժամանակ իրեն քիչ թե շատ սատարելու համար:
Կարդացեք նաև
Կադրային վերադասավորումները շարունակվում են, սակայն ինչպես մեզ փոխանցեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, այս հարցին անչափ զգուշությամբ են մոտենում` խուսափելով կտրուկ քայլերից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Ռեալ իրականությունը՝Բալասանյանների կողմից Գյումրու խժռելն է:
Գյումրին իր հարազատների սեփականության վերածելը:
Գյումրի ՞ կաս թե արդեն միֆ ես երազ: