Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետի խորհրդականը դարձել է ակադեմիկոս, նաեւ` վնասել ոտքը

Նոյեմբեր 01,2012 19:18

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի  խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը  վերջերս մեզ  ցույց տվեց բնության եւ հասարակության մասին գիտությունների  միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղից իրեն տրված ակադեմիկոսի  վկայականը: Չիբուխչյանը վերջերս ցատկելով մարզպետարանի առաջին հարկից՝ վնասել էր ոտքը եւ մի ամիս կաղալով էր քայլում: Նրա խոսքերով ՝ կիրակի օրն ինքն  աշխատել  էր մարզպետարանի  իր աշխատասենակում: Այդ մասին տեղյակ չլինելով՝ մարզպետարանի մուտքի դուռը փակել էին:

«Չիբու»  մարտարվեստի հիմնադիրը, այդ ոճի մասին ձեռնարկի հեղինակը  ցատկել է  մարզպետարանի շենքի  առաջին հարկի միջանցքի պատուհանից, սակայն վայրէջքը անհաջող  է  եղել: Այժմ նրա ոտքն  ապաքինվել է:  Լյուբիկ Չիբուխչյանը հայտնի է նրանով, որ  ձոներ է նվիրել Վլադիմիր Պուտինին, Պետրոս Մեծին, Սերժ Սարգսյանին,Վլադիմիր Ժիրինովսկուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին, Ռալֆ Յիրիկյանին  եւ այլոց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930