Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված դասընթաց-հանդիպում

Հունիս 24,2026 23:13 Share

«Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության կողմից Տավուշի մարզպետի աշխատակազմում անցկացվեց ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված վերապատրաստման և իրազեկման հանդիպում-դասընթաց:

Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Իջևանի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների (ՀԿ) անդամներ:

Դասընթացի նպատակն էր ամրապնդել տեղական մակարդակում միջգերատեսչական համագործակցությունը և կատարելագործել արձագանքման մեխանիզմները:

Հանդիպման ընթացքում հստակեցվեցին տարբեր կողմերի դերերն ու պատասխանատվությունները ատելության խոսքի դեպքերի հայտնաբերման, փաստաթղթավորման և համապատասխան մարմիններին փոխանցման գործընթացներում:

Այս նախաձեռնությունը միտված է տեղական դերակատարների կարողությունների ամրապնդմանը, կանխարգելիչ մոտեցումների խթանմանն ու հանրային միջավայրում համերաշխության ապահովմանը:

 

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել