
Ինքնամեղադրումը համարվում է վտանգավոր զգացում առողջության համար: Փաստում են ավստրիացի գիտնականները: Նրանց կարծիքով՝ առողջության 80%-ը կախված է մարդու հոգեկան վիճակից: Ինքնամեղադրմամբ զբաղվելով՝ մարդիկ հաճախ հիվանդանում են մրսածությամբ և վարակվում ինֆեկցիաներով: Իսկ ավստրիացի հոգեբան Վոլֆգանգ Գրուբերը առանձնացնում է առողջության համար 5 վտանգավոր զգացմումներ՝ խանդ, նախանձ, խղճահարություն սեփական անձի նկատմամբ, ինքնամեղադրում և ագահություն: «Խանդի դեպքում հաճախ խախտվում է օրգանիզմի հորմոնային կարգավիճակը՝մասնավորապես նվազում է տեստոստերոնի արտադրությունը, որը տղամարդու մոտ կարող է դառնալ իմպոտենցիայի առաջացման պատճառ»,-հայտարարել է հոգեբանը: Սակայն չխանդողներ գրեթե չկան: «Մարդ ինչքան կարող է սառը լինել, որ գոնե մի քիչ չխանդի: Միմյանց խանդում են անգամ երեխաները: Դա նորմալ երևույթ է, անձամբ ես խանդում եմ իմ ընկերոջը, երբ նա իր նախկին դասընկերուհիների հետ է խոսում»,-ասում է 21-ամյա Նարինեն:
Ինքնախղճահարության ժամանակ մարդը սկսում է վախենալ, առաջանում է սառը քրտինք: Դրա հետևանքով կարող են լյարդի հետ կապված խնդիրներ առաջանալ: Ագահ մարդկանց շրջանում նկատվում են խանգարումներ մարսողության հետ (գուցե դա նրանց դատավճիռն է 😀
Եթե բացասական տրամադրությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ապա դրական լիցքերը հաղորդում են կենսախնդություն և նպաստում աշխատունակության աճին:
Նազենի Բաղդասարյան


















































