Աստղիկ Սաֆարյանն այն երգչուհիներից է, ում երգերը կարելի է ասել ավելի շուտ են հայտնվում սոց. ցանցերում, քան Youtube-ում, քանի որ նա ունի երկրպագուների մեծ բանակ: Երգչուհին այսօր ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը: Երգը կոչվում է «Նա». և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը Աստղիկն է: Տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայում, ռեժիսորը այնտեղ բնակվող ազգությամբ ռուս Ալյոնա Դանկոն է:
«Նա»-ն Youtube-ում հայտնվել է երեկ և հասցրել է գրանցել 110-ից ավելի դիտում: Մեկնաբանությունների պակաս ևս չի զգացվում, հատկապես երգչուհու ֆեյսբուքյան խմբում, որտեղ տեսահոլովակը հայտնվելուն պես երկրպագուներն արձագանքեցին՝ հայտնելով իրենց կարծիքը. «Positive երգ, դրական էմոցիաներ արտահայտող, սիրեցի շատ», «Աստղիկ ջան երգը շատ լավն էր. դու քո ոճի մեջ էիր, իմ կարծիքով տեսահոլովակն ավելի լավը կլիներ եթե նորից քո ոճով լինեիր. կսպասեմ նոր երգերի», «Շատ գեղեցիկ երգ և հրաշք տեսահոլովակ. շնորհավորում եմ», «Շնորհավոր Աստղիկ ջան, հիանալի աշխատանք է»…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: