
Իսկ Մենուա Հարությունյանն էլ անդրադարձել է ուսանողության օրվան, գրելով. «Երեկ ՀՀԿ-ն նշեց ուսանողության օրը, այսօր ԲՀԿ-ն է նշում, վաղը միգուցե ՀԱԿ-ը կնշի, մյուս օրը Դաշնակցությունը և այդպես շարունակ: Միգուցե ճիշտ կլիներ ուսանողության տոնը չքաղաքականացնե՞լ»
Լրատվամիջոցներն ու նրանց տարածած տեղեկությունները հաճախ են դժգոհությունների արժանանում, և ֆեյսբուքում հաճախ են գրառումներ նկատվում հենց այդ թեմայով, այս անգամ էլ Դիլանյան Զարն է արտահայտվել. «Լրատվամիջոցների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ԱԺ-ում մի նյութ ավել գրելու համար կամ «քերելու» համար, սկանդալապաշտ են դարձել` «Հարգելի» տգետ «լրագրողագողական» «թայֆա», որ ԱԺ-ում մարդ եք փնտրում, որ մի ամիս «վրան փող աշխատեք», որ էդ մարդու մի սայթաքումի վրա ծիծաղեք, ավելի լավ է ուշադիր եղեք Աժ-ում ընթացող քաղաքական իրադարձություններին: Թե չէ Ձեր նյութերով դեգրադացնում եք ոչ միայն հասարակությունը, այլև ձեզ…,որակազրկում եք լրագրողի անունն ու պատիվը… », – գրել է նա:
Չի կարող լինել շաբաթ` առանց ֆեյսբուքյան դժգոհության 🙂 դե մենք սիրում ենք դժգոհել էլի J «Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այն, ինչ դուք տեսնում եք ձեր News Feed-ում, որոշում է հենց Ֆեյսբուքը, այլ ոչ թե դա ձեր ցանկությունն է: Այսինքն՝ Ֆեյսբուքն է Ձեր փոխարեն որոշում, թե ի՞նչ նորություններ դուք տեսնեք, իսկ ինչը՝ Ո՛Չ: Այդ իսկ պատճառով դուք կարող եք տեսնել տարատեսակ«դեբիլություններ»… Մի՛ զարմացեք, քանի որ Ֆեյսբուքը կարծում է, որ դա ձեզ հետաքրքրում է… Առաջարկում եմ բոյկոտել Ֆեյսբուքին…», – առաջարկության հեղինակն էլ Ալբերտ Ունուսյանն է:
Տիգրանուհի Թասլակյան


















































