Համեմատաբար փոքր հայ համայնքը մնացել է Հալեպի իշխանությունների ձեռքերում, և որոշ սահմանամերձ տարածքներ հիմնականում մոռացվել են Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ասված է «Ալ Ջազիրա» հեռուստակայանի սիրիահայերի մասին պատրաստած ռեպորտաժում:
Մոտ 80 000 հայ է ապրում Սիրիայում ու թեպետ Հայաստանը անձնագիր է տալիս բոլոր սիրիահայերին, որոնք ուզում են հեռանալ այնտեղից, սակայն զգալի մեծամասնությունը որոշել է մնալ իրենց տներում և համայնքներում:
Թուրքիայում իրենց բարեկամները նույնպես նրանց խորհուրդ են տալիս հատել սահմանը, բայց կարծես համայնքը դեռ հույս ունի, որ կարող է սպասել, մինչև հակամարտության ավարտը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: