Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի մայրը՝ ԵՊՀ պատմության դասագրքի մասին

Նոյեմբեր 27,2012 11:11

«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ, 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը Ալլա Հովհաննիսյանը, երեկ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած ԵՊՀ պատմության այն դասագրքին, որում 2008 թվականի մարտի 1-ի մասին աղավաղված ու կեղծ տեղեկություններ են նշված. «Էդիկ Մինասյանը՝ աղավաղելով իրականությունը, դատախազության հաղորդագրությունները հիմք ընդունելով, Բաղրամյան 26-ի հրահանգով ստի եւ կեղծիքի վրա հիմնվելով նոր պատմություն է կերտում, որը մատուցվելու է մեր ապագա սերունդներին։ Իր ապատեղեկատվական ձեռքով իշխանություններին սրբացնելով եւ ցուցարարներին որպես հանցագործ ներկայացնելով ավելի է սրում իրավիճակը։ Իր ապատեղեկատվության մեջ «երկուստեք» հրաձգության մասին խոսելով անցնում է անգամ ոստիկանության հաղորդագրության մեջ տեղ գտած ստի սահմանները։ Այս ոճով Էդիկ Մինասյանը կրկնում է թուրք ենիչերիներին, որոնք աղավաղված ներկայացնում են Հայոց Ցեղասպանությունը։ Կոչ ենք անում ԵՊՀ-ի ռեկտորատին՝ ետ կանչել այդ դասագրքերը, չաղավաղել պատմությունը եւ ավելի չսրել զոհերի հարազատների եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետը, անկողմնակալ ու ճիշտ վերլուծություն ներկայացնել մարտի 1-2– ի իրադարձությունների վերաբերյալ: Եթե ոչ՝ դիմելու ենք դատական մարմիններին, միջազգային բոլոր կազմակերպություններին, մեր որդիներին հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելու ԵՊՀ-ի փորձը կանխելու համար»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930