
կարոտեք մի քիչ և ես կվերադառնամ…»: Հաճա՞խ է նման ցանկություն ունենում, այս հարցին Երեմեյը պատասխանում է. «Եղավ մեկ տարի, որ ընդհանրապես չգրեցի, մինչ yeremey.com-ը մեկ այլ բլոգ ունեի, բայց փակեցի դա, քանի որ եկավ մի պահ, երբ հասկացա, որ գրում եմ ուղղակի գրելու համար, որ չեմ արտահայտում իմ միտքն իրականում, սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ չգրելով այլ մարդ եմ դառնում, որ իմ առօրյայում գույները պակասում են, և նորից սկսեցի գրել ու բլոգս անվանեցի՝ Ձեր հոգու մտքերն իմ բառերով»: Նոր բլոգը շուտով կդառնա մեկ տարեկան, ինչի առթիվ կփոխվի դիզայնն ու կներկայացվի ընթերցողներին նորովի, Երեմեյը մտադիր է նաև այնտեղ տեղադրել իր արձակ ստեղծագործությունը: Բանաստեղծությունների մեծ մասում նկատելի է տխրություն, մտահոգություն, հույզեր… այս հանգամանքի բացատրությունը նա ևս ունի, ասում է. «Եթե անցյալում տարբեր թեմաներով էի գրում, հիմա միայն կարողանում եմ տխրությունը արտահայտել, նույնիսկ ուրախ պահերը տխրության միջոցով եմ թղթին հանձնում, չգիտեմ դա իմ սխալն է, թե առավելությունը»: Այնուամենայնիվ Երեմեյը հավատացնում է, որ կյանքում բոլորովին էլ տխուր մարդ չէ. «Նույնիսկ վերջին ժամանակներում, երբ ստեղծագործություններիցս մի քանիսը տվեցի կոլեգաս կարդա մինչ այսօր ասում է, որ չի հավատում, որ ես եմ գրել այդ ամենը», – նշում է նա: Խոսեցինք նաև Երեմեյի առաջին տպագրված գրքի մասին, «Անցյալի երգը». այսպես է վերնագրված այն: Գիրքն արդեն վաճառվում է Միացյալ Նահանգներում, շուտով կլինի նաև Հայաստանում, իսկ առաջինը Միացյալ Նահանգներում տպագրելու պատճառն էլ միակն էր. «Իմ ամենամեծ երազանքն է, որ առաջին վեպս Ամերիկայից գա Հայաստան», – անկեղծանում է Երեմեյն ու նշում, որ Հայաստանում կվաճառվի գրքի հայերեն տարբերակը: Սա թեև առաջին գիրքն էր, բայց շարունակական է լինելու, Երեմեյը նպատակ ունի նաև տպագրել իր չափածո ստեղծագործությունների գիրքը, բայց ինչպես ինքն է ասում՝ դա դեռ հեռանկար է:
Տիգրանուհի Թասլակյան


















































