
Լեդիների կողմից ամենաշատ առաջարկված միջոցները ներկայացնում ենք այստեղ.
.Տղամարդուն ուրիշների հետ համեմատելով, երեսով տալով, թե ինքը ինչեր է արել նրա համար:
.Չլսելով, հակաճառելով և անելով այն ամենը, ինչ իրեն է դուր գալիս և ինչ տհաճ է տղամարդուն:
.Ամենամեծ հարվածը հասցնելով՝անտեղի նրա մոր կամ ընտանիքի մասին վատը խոսելով:
Տղամարդկանց կողմից ամենաշատ թվարկված պատասխաներն են.
.Տղամարդկանց կարող է հիասթափեցնել անհարկի խանդը, նաև այն, որ կինը բղավում է նրա վրա, թելադրում է իր կանոնները:
.Անտեղի հարցեր տալը, անվերջ հեռախոսազանգերը, որոնց միջոցով կինը կարծես թե վերահսկում է նրան, նաև անընդհատ հարցնելը. «Սիրո՞ւմ ես չէ ինձ, ինձ հետ երջանի՞կ ես չէ, չե՞ս հոգնել, չէ՞, ինձանից»:
.Չհավատալը նրա ասածներին, ավելին՝ անընդհատ կշտամբելը և նրա արած քայլերին անուն դնելը կարող են հիասթափեցնել տղամարդուն:
«Եթե ցանկանում ես նյարդայնացնել տղամարդուն, անընդհատ փող կորզիր նրանից, եթե ձանձրացնել՝ տար քեզ հետ այդ գումարով գնումներ կատարելու, իսկ եթե քո ուզածը նրան հիասթափեցնելն է՝ նվաստացրու՝ասելով, որ նրա տված գումարը չնչին է,և թե ինչ տղամարդ է, որ չի կարողանում ապահովել քեզ, երբ դեռ միայն ընկերուհին ես, ապա ին՞չ կլինի ամուսնանալուց հետո»,-ասում է 24-ամյա Սոֆյան: Իսկ 28-ամյա Գոռն ասում է. «Տղամարդուն հիասթափեցնելու համար բավական է միաժամանակ խոսել տարբեր տղաների հետ: Ես կասեի՝ գարշելի է նաև, երբ կինը տղամարդու հետ հանդիպման ժամանակ աչքերով ուտում է այլոց»:
Վերջերս բրիտանացի գիտնականներն այս թեմայով անցկացրել էին հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ տղամարդուն ամենից շատ կարող է հիասթափեցնել
կնոջ կողմից հնչած ոչ պատշաճ արտահայտություններն ու հայհոյանքները:


















































