
Երգչուհիներից՝ Մարիաննա Հովհաննիսյանի անձնական կյանքը ևս հետաքրքրել է շատերին. «…Տղայի ընտանիքը ետ է պահանջել երգչուհուն` հարաբերությունների ողջ ընթացքում արված բոլոր նվերները, այն էլ ցուցակով` էլ ադամանդե մատանի, էլ կոկորդիլոսի կաշվից պայուսակ: Աղջկա հայրն էլ ասել է, որ մեծ գումար է ծախսել նշանդրեքի կազմակերպման վրա և իր հերթին տղայի ծնողներից պահանջել է այդ գումարը: Կարճ ասած՝ կինոյի սցենար: Հիմա, ասում են, բանը հասել է դատ ու դատաստանի», – գրել է Hraparak.am-ը:
Եթե Սոնայի ու Մարիաննայի դեպքում մարդիկ կսկսեն հետաքրքրվել նրանց անձնական կյանքով, ապա Սիրուշոն հետաքրքրության բոլորովին այլ առիթ է տվել: Վերջապես երգչուհին ներկայացրեց իր և իր երկրպագուների կողմից այդքան սպասված երգի տեսահոլովակը: Այն, որ տեսահոլովակը ևս բուռն քննարկման է ենթարկվելու՝ կանխատեսելի էր, հատկապես երգի մասին կարծիքների բազմազանությունից հետո: Իրենց ֆեյսբուքյան էջում կարծիք են հայտնել նաև հայտնի մարդիկ. «Միշտ հիացել եմ ու հաճելիորեն զարմացել քո անսահման երևակայության և երաժշտական ճաշակի վրա: Ներդաշնակություն` ամեն ինչում: Բրավո, տպավորված եմ շատ», – գրել է Արմինկան: Նազենի Հովհաննիսյանն էլ կարծում է սա ամենալավ տարբերակն է երիտասարդներին Կոմիտասի գութաներգը հասցնելու համար. «Սիրուշո բրավո))) Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս!!! ես «մեծ արվեստագետ չեմ», և չեմ կարող ինչ որ մեկին ինչ որ բան թելադրել, ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի, բայց որպես հայ և քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր ես շատ ուրախ եմ և հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը!!! շատ-շատ ապրես) և այս դարում գոմեշի պես համառ պիտի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել !!!! Սիրուշո և Ավետ Բարսեղյան- սիրում եմ ձեր ստեղծագործական տանդեմը : Միասին նոր բանաձևերի ստեղծարար եք», – գրել է նա:
Հանրային դեմքերը շարունակում են վստահեցնել, որ իրենք չկան odnoklassniki.ru կայքում. «Եվս մեկ անգամ, բոլոր նրանց համար, ովքեր odnoklassniki.ru կայքում շփվում են Էմմիի հետ, տեղեկացնում եմ` երգչուհին գրանցված չէ այդ կայքում», – Էմմիի ֆեյսբուքյան էջում գրել է վերջինիս մենեջերը:
Տիգրանուհի Թասլակյան


















































