«Երեք մետր երկնքից բարձր» ֆիլմի գլխավոր հերոս Մարիո Կասասը, որը երկրպագուների մեծ բանակ ունի, անձնական կյանքում դժվարություններ ունի: Մարիոյի հարազատները թոռնիկ են ուզում, ընդ որում՝ պահանջում, որ գեղեցկադեմ երիտասարդն անհապաղ ամուսնանա ու դա լինի իր կյանքի միակ ամուսնությունը, քանի որ նրանց տոհմում ընդունված ավանդույթների համաձայն, յուրաքանչյուրը պետք է ունենա ամուր ընտանիք: Մարիոյի մայրը հարցազրույցներից մեկում նշել է, որ տղայի կնոջ ընտրության հարցում մեծ դերակատարություն է ունենալու, անկախ նրանից՝ դա դուր կգա Մարիոյին, թե ոչ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: