Արդեն պատրաստ է երիտասարդ երգիչ Արտյոմ Հակոբյանի նոր տեսահոլովակը: Այն նկարահանված է «Չհասկացանք» երգի հիման վրա: Վերջինիս խոսքերի հեղինակը Հրագն է: Գործիքավորումը կատարել է Լեւոն Պասոդյանը:
«Տեսահոլովակի հետ կապված ամեն ինչ ինքս եմ մտածել»,- ասում է Արտյոմը: Իր խոսքով, երկու օր տեւած նկարահանումների ժամանակ դժվարություններ են ունեցել, սակայան արդյունքը դրական է, քանի որ թիմն է լավը եղել:
Ով ում չի հասկացել, Արտյոմը չցանկացավ բարձրաձայնել. «Թող մնա գաղտնիք»,- ասում է երգիչը:
Սրճարաններից մեկում երեկ կայացավ տեսահոլովակի պրեմիերան, իսկ համացանցում այն հասանելի կլինի վաղվանից:
Արտյոմն ասում է` տարին հաջող է սկսել, իսկ երկրպագուներին էլ խոստանում` կլինեն նոր տեսահոլովակներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: