Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. ժելեյած չոլկաներով տղաների անհասկանալի մուտք ու ելք է եղել

Մայիս 05,2013 22:03

«Օրվա ընթացքում 500-ից ավելի զանգեր ենք գրանցել: Անճոռնի խախտում է եղել այն, որ հանձնաժողովի նախագահներն արգելել են զանազան նկարահանումներն ու անհայտ անձիք մեր լրագրողներից գողացել են տեսախցիկ եւ լիցքավորող սարք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ասպարեզ» ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նրա պնդմամբ մի շարք ընտրական տեղամասերում ընտրություններից հետո հանձնաժողովի անդամներն ընթրել կամ սրճել են, ժելեյած չոլկաներով տղաների անհասկանալի մուտք ու ելք է եղել, մեկից ավելի վստահված անձինք, որը նույնպես խախտում է: Պրն. Բարսեղյանը կարծում է, որ սա հերթական զանգվածային միջոցառում էր, իսկ անվանումը՝ ընտրություն: Ոստիկանության հետ կապված «Ասպարեզ» ՀԿ նախագահը տեսավ բացակայություն, այլ ոչ թե ներկայություն:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի պնդմամբ՝ գրանցվեցին ավանդական հայկական ընտրություններ` ընտրատեղամասերի մոտ կուտակումներ, ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր, մի անհատը այլ հագուստով մի քանի անգամ եկել քվեարկել է: Նրա խոսքով, տոն տվողը Հանրապետական կուսակցության վստահված անձն է եղել, նաեւ լուրջ տեղեկություններ կային կաշառքի հետ կապված, օրինակ՝ փողը տամ, գնա ընտրի:

Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն էլ պնդում է, որ ընտրախախտումների թիվը 537 է, քանակն աճում է, ամփոփման ընթացքում եւս խախտումներ գրանցվել են: Կողմնակի անձանց ներկայություն, կուտակումներ, սեփական գրիչի առկայություն, քվեաթերթիկը լուսանկարելու փաստ եւ բազմաթիվ այլ խախտումներ են գրանցվել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031