Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել 50.000-ական դրամով: Արմավիրի մարզպետարանի ու գյուղապետարանների տրամադրած ցուցակների համաձայն՝ այդ ընտանիքների թիվը 106 է: Կառավարությունը նաեւ որոշեց անապահով ընտանիքներին, որոնց բերքը տուժել է 100 տոկոսով, 100 տոկոսով փոխհատուցել ջրի, հողի վարձերը: Իսկ այն ընտանիքները, որոնց բերքը տուժել է 50%-ով՝ փոխհատուցումը կլինի կիսով չափ: Կառավարությանն են դիմել նաեւ այդ մարզի այն բնակիչները, որոնք խորքային հորերից ջուր հանելու համար օգտագործել են էլեկտրաէներգիա: Նրանց էլ կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի 50%-ի չափով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































