168.am. Գյուղական բնակավայրերում և բազմազավակ կամ մեծ ընտանիքներում (6 և ավելի անդամ կամ 3 և ավելի երեխա ունեցող) սոցիալական վիճակն առավել անբարենպաստ է։
Հայաստանի բնակչության մոտ 5%–ի սննդակարգի 70%–ը և ավելին բաղկացած է հացից և կարտոֆիլից։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հրապարակված վերջին ուսումնասիրությունն ամփոփում է 2024 թվականի ցուցանիշները, որոնք ներկայում ամենաարդիականն են (զեկույցը հրապարակվել է այսօր)։
2021 թվականին նման սննդակարգ ունեցող քաղաքացիների մասնաբաժինը կազմել է 6,3%, 2022–2023 թվականներին այն գերազանցել է 10%–ը, իսկ 2024–ին կրկին նվազել է։
Կարդացեք նաև
Երևանում այդ ցուցանիշը կազմում է 1,7% (2021 թվականի 2,1%–ի դիմաց)։
Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլն ու կաղամբը. տնտեսագետը` գնաճի պատճառների ու հետևանքների մասին
Գյուղական բնակավայրերում պատկերը երեք անգամ ավելի մտահոգիչ է՝ 9,7%՝ քաղաքային 3%–ի դիմաց։
Սոցիալական խմբերի կտրվածքով միջինից բարձր ցուցանիշներ են գրանցվել մեծ ընտանիքներում. 6 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում այն կազմում է 10,8%, իսկ մինչև 14 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներում՝ 13,1%։



















































