Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ է 2 պահպանակի արանքում կարմիր պղպեղ ցանել (տեսանյութեր)

Հուլիս 07,2013 15:25

«Շատ հայ երիտասարդներ ամաչում են պահպանակ գնել»,-օրերս նման կարծիք էր հայտնել «Արմենիա»  բժշկական կենտրոնի մաշկաբան սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:

Aravot.am-ը բժշկից հետաքրքրվեց, նկատե՞լ է մի այնպիսի երեւույթ իր պրակտիկայում, որը հայկական մտածելակերպին է բնորոշ:  «Այո, կա, մեր պրակտիկայում կուրյոզ ու տիպիկ հայկական մենթալիտետին բնորոշ շատ դեպքեր են լինում: Մի անգամ մի երիտասարդ էր դիմել՝  2 սեռավարակով, բնականաբար, նման դեպքում խորհուրդ է տրվում նաեւ զուգընկերուհուն էլ հետազոտել: Երիտասարդը բերում է ընկերուհուն, բայց հետազոտության ընթացքում պարզվում է, որ  ընկերուհին կույս է ու պարզվում է՝ իրենք նշանված են, պահելով կուսությունը առաջին ամուսնական գիշերվա համար, կամ կարմիր խնձորի, սկեսուրի եւ այլ նման բաների համար: Մի խոսքով, կույսի ամբողջական կերպարը պահպանելու համար, իրենք ունեցել էին հարաբերություն՝ ոչ լրիվ ներթափանցմամբ, բայց կույս աղջկա մոտ արձանագրվեց 2 սեռավարակ, որը կար իր նշանածի մոտ: Այս պարագայում, կուսությունը չվնասելու համար, խնդիր ունեցանք բուժման այլընտրանքային ձեւ գտնելու: Սա տիպիկ հայկական մենթալիտետին բնորոշ երեւույթէ»-, պատմեց սեռավարակաբանը:

Իսկ զավեշտալի դեպքերը, հատկապես սեռավարակաբան բժիշկների պրակտիկայում, ինչպես ներկայացրեց պարոն Վարդանյանը՝ որքան ուզեք: Եթե հայ երիտասարդների մեծ մասը ամաչում է պահպանակ գնել, ապա կան նաեւ այնպիսինները, որ իբր թե ապահովության համար իրար վրայից 2 պահպանակ են հագնում: Պարոն Վարդանյանի պատմելով՝ «Մի անգամ մի տղամարդ էր մեզ դիմել, երբ բացեց՝ մտածեցինք նորագոյացություն է: Հետո պարզվեց՝ ամեն սեռական հարաբերության ժամանակ հագնում է 2 պահպանակ, առաջինը հագնում է, վրան լցնում աղացած կարմիր բիբար, ու 2-րդը հագնում: Երբ հարցրեցինք՝ թե ինչո՞ւ է նման բան անում, նույնիսկ մի տեսակ նեղացած դեմքով՝ իբր բժիշկ եք, էդքանը չե՞ք ֆայմել: 2 պահպանակի ու կարմիր բիբարի բացատրությունը հետեւյալն էր՝ եթե վրայի պահպանակը պատռվի, աղջիկը կզգա, եթե տակինը պատռվի՝ ինքը կզգա: Եվ, բնականաբար, անցնում է որոշ ժամանակ ու կարմիր բիբարն իր գործն անում է, ինքն էլ որոշում է, որ պատռվել է, պետք է լվանալ, ախտահանել օղիով, արդյունքում ունեինք բավականին հետաքրքրիր,  գլխի չափ առնանդամ, թեեւ սեռավարակ չուներ, բայց առնանդամը ոնց, որ լանգետի մուրճով ծեծած լինեին, կիսլատա լցրած:

Պետք է իմանալ՝ լատեկսը լատեկսի հետ շփումից պատռվելու հավանականությունը մեծանում է, դրա համար, միշտ խորհուրդ է տրվում օգտագործել մեկ պահպանակ»:

«Շենգավիթ» բուժկենտրոնի  մանկաբարձ գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը եւս մի դեպք պատմեց, որը բժշկուհու խոսքերով՝ եւս տիպիկ հայկական երեւույթ է:

Տիկին Վարդանյանի պատմելով՝ շատ կրթված եւ զարգացած ամուսիններ իրենց աղջկան՝ բժշկական համալսարանի ուսանողուհուն էին տարել գինեկոլոգի մոտ ու  գանգատվում էին, որ 3 ամիս է աղջիկը, որը կույս էր՝ դաշտանային ցիկլ չի ունենում. «Բժիշկը շատ հմուտ էր եւ ծնողին բուժսենյակից դուրս է հրավիրում, որպեսզի աղջիկն անկաշկանդ լինի, ու հարցերին անկեղծ պատասխանի: Բժիշկը բազմաթիվ անգամ տարբեր ձեւերով հարցուփորձ է արել՝ գուցե հղիությա՞ն հետ խնդիր ունեք: Աղջիկը՝ չէ, ի՞նչ եք ասում, ինձ ո՞ւմ տեղն եք դրել:  Դե ուրեմն տանում ենք ուլտրաձայնային հետազոտման. Պարզվեց 3 ամսական հղի է: Նա ոչ լրիվ ներթափանցման հետեւանքով հղիացել է, բայց կույս է մնացել: Մինչ ուլտրաձայնային սենյակ մտնելը բժիշկը աղջկան հարցրել է՝ մաման գա՞, աղջիկն էլ մտածել էր՝ հա, ինչ կա որ, թող գա,  մտածել է` մինչեւ վերջ հարաբերություն չի ունեցել, էլ ինչ մամայից, պապայից թաքցնեմ, ես հաստատ հղի չեմ:  Սա մեր մենթալիտետի հետ կապված երեւույթ է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031