Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ֆրանսիական համագործակցությունը միավորում է Օձունը և 7 գյուղերը

Հուլիս 18,2013 14:14

Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում (G2iA) կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ամենամյա միջհամայնքային հանդիպումը Օձունում» ծրագիրը: Ծրագրի մեջ ներգրավված են ոչ միայն Օձունը, այլև 7 գյուղեր ևս. Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր-Աղեկ, Մղարթ և Ծաթեր: Հայ-ֆրանսիական համագործակցությունը դրոշակային ծրագրերից է: Այսօր`հուլիսի 18-ին,  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ծրագրի մանրամասները ներկայացրեցին Անահիտ Դավթյանը, Վանիկ Բերբերյանը և Արմեն Վալյանը:

Հայաստանում Ռհոն Ալպ ֆրանսիական  տարածաշրջանի ներկայացուցիչ, Ռհոն Ալպի ապակենտրոնացված համագործակցության ծրագրի համակարգող Անահիտ Դավթյանը պատմում է, որ ծրագիրը աշխատում է Հայաստանի համայնքների միության հետ 2008 թվականից. «Ծրագրերը ուղղված են կայուն զարգացմանը: Հիմնականում ուղղված են գյուղական համայնքների, գյուղական միջավայրի  տնտեսական զարգացմանը»: Ծրագիրը, որ համագործակցում  է Օձունի հետ, արդեն 3 տարի է: Կազմակերպությունը ներկայացնում է Օձունում թեյաբույսերի կոոպերատիվ ստեղծելու ծրագիրը, որը լայն տարածում ունեցավ, և Օձունի շրջակա գյուղերը ևս մասնակցում են գործընթացին:

G2iA կազմակերպության հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանը ասում է, որ ծրագիրը կարող է խթանիչ ուժ հանդիսանալ թեյաբույսերի կոոպերատիվի ստեղծման ծրագրի համար: Կազմակերպության շնորհիվ Օձունում ֆինանսավորվեց թեյաբույսերի ստեղծումը, չորանոցի կառուցումը և փաթեթավորումների հետագա գնումը. «2012 թվականին մեզ միացան «Լույս» հիմնադրամի ուսանողները, ովքեր կոոպերատիվի ստեղծման խթանման նպատակով կազմակերպեցին Օձունի գանձեր անունը կրող առաջին փառատոնը, որը հաջողությամբ թույլ տվեց այս տարի ընդգրկելու հարակից յոթ գյուղերը»:

Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի Ասոցիացիայի նախագահ, Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղական համայնքների Ասոցիացիայի փոխնախագահ, Գարժիլես Դամպիեղի գյուղապետ  Վանիկ Բերբերյանը նշում է, քանի որ նա ծագումով հայ է, այդ իսկ պատճառով հետաքրքրված է Հայաստանով, նրա զարգացումներով: Արդեն 4 -րդ անգամ է գալիս  Հայաստան: Գյուղատնտեսության արտադրանքի մասին գովելի կարծիք է հայտնում. «Ցանկացած տնտեսական գործունեություն, ինչպես նաև գյուղատնտեսությունը  համակարգման կարիք է զգում: Օրինակ, Ֆրանսիայում գյուղատնտեսները միավորվում են խմբավորումների մեջ, որպեսզի ավելի հստակ իրագործելու ռազմավարություն ունենան: Կարծում եմ՝ դա կարող է լավ փորձ լինել Հայաստանի համար»: Իսկ վերջում ասաց, որ Հայաստանում միայն սուրճ է խմում, իսկ թեյը առաջին անգամ կփորձի Օձունում:

Հիշեցնենք, որ ծրագրի միջոցառումը տեղի կունենա հուլիսի 20-ին, Օձունում:

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031