Լրահոս
Օրվա լրահոսը

Օձունում երկու մանկապարտեզի խոհանոցների գործունեությունը կասեցվել է

Փետրվար 27,2024 15:07

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Թումանյանի տարածաշրջանի Օձուն համայնքում գործող «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում:

Ստուգման ժամանակ պարզվել է, որ տնտեսավարողի գործունեության 2 հասցեներում էլ ճաշարանների գործունեությունն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:

Մասնավորապես՝ մանկապարտեզների խոհանոցներում հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ մաքրվող չեն ու պատված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, գոլորշու խտացման հետևանքով՝ առաջացել է բորբոս և մասնիկների թափվելու վտանգ, իսկ պատուհանների արտաքին մակերեսները եղել են քայքայված, չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարանների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829