Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերի նորություններն ու դրանց հետ կապված նոր սկանդալը

Օգոստոս 11,2013 16:29

YouTube-ի 2 համահիմնադիրները՝ Չադ Հերլին ու Սթիվ Չենը, թողարկել են i-սարքի համար հավելված, որը թույլ է տալիս ձայնագրել ու խմբագրել կարճ տեսահոլովակներ, այս մասին հայտնել է hitech.vesti.ru-ն: MixBit-ը կարողանում է ստեղծել 16 վայրկյանանոց դրվագներ, ապա դրանք միավորում 1 ամբողջության մեջ:

Տեսանյութը պարտադիր պետք է նկարահանված լինի iPhone-ի տեսախցիկով. դրանք հնարավոր է «սոսնձել» արդեն պատրաստի հոլովակներին: Մոտ ապագայում ստեղծողները խոստանում են ծրագիրը հարմարեցնել Android-ի համար:

Instagram-ն էլ  ВКонтате սոցցանցում ավելացրել է լուսանկարների և տեսանյութերի ինտեգրման հնարավորություն, այս մասին գրել է gazeta.ru-ն: ВКонтате սոցցանցում Instagram-ի ցանկացած լուսանկարով կամ տեսանյութով «կիսվելու» դեպքում, այն անմիջապես կհայտնվի օգտատիրոջ ВКонтакте-ի նորությունների ժապավենում: Բացի այդ` օգտատերերը նաև հնարավորություն կունենան Instagram-ի օգտատերեր փնտրել ռուսական սոցցանցի ընկերների շարքում:

Yahoo!-ն Tumblr սոցիալական ցանցի հիմնադիր Դևիդ Կարպին 110 մլն դոլար կվճարի ընկերությունում աշխատանքը շարունակելու համար, այս մասին հաղորդել է top.rbk.ru-ն   և հավելել, որ դրանում ներառված է այն 1.1 մլրդ դոլարը, որը Yahoo!-ն ծախսել է 2013թ.-ի մայիսին Tumblr-ը գնելու համար: Ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի խոսքով՝ Tumblr-ը կշարունակի անկախ գոյությունը Yahoo!-ից՝ պահպանելով իր աշխատակիցներից մեծ մասին:

Սոցիալական կայքերի շուրջ սկանդալների թիվն այս շաբաթ ավելացավ ևս մեկով: Լատվիական Ask.fm սոցիալական կայքի շուրջ սկանդալ է բարձրացել: Բրիտանացի մի աղջիկ կախվել է այդ ռեսուրսում առկա «թունավորումների» պատճառով: Ամեն ինչ հանգեցրել է նրան, որ մի շարք ընկերություններ որոշել են բոյկոտել կայքը: Այս մասին հայտնել է Mignews-ը  և ներկայացրել հետևյալ տեսանյութը.

 Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031