Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «Հայերին «շուն» անվանած թուրք ըմբիշը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՖԻԼԱ-ն հետաձգել է որակազրկումը»

Օգոստոս 14,2013 19:47

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) հետաձգել է հայերի դեմ ռասիստական արտահայտություններ արած թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփի որակազրկումը` հայտնելով, որ գործը կվերանայվի հաջորդ ամսին կայանալիք աշխարհի առաջնությունից հետո: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

Այս ամիս Քայաալփին որակազրկել էին 6 ամսով` Թվիթերում հայերի և հույների հասցեին վիրավորական գրառումներ անելու համար: Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիան (ԹԸՖ) բողոքարկել էր որոշումը` պնդելով, թե գրառումները Քայաալփը չի արել: Այնուհետև ՖԻԼԱ-ն որոշել է հետաձգել նախկին աշխարհի և ներկայիս Եվրոպայի չեմպիոնի պատիժը:

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Գեզի այգու ցույցերի ժամանակ Թվիթերում գրել էր, որ ցուցարարները «հայ և հույն շներն են» (ըստ «Ըրաունդ դը ռինգս»-ի), բացի այդ հայհոյել էր ցուցարարներին` մեղադրելով, նրանց, որ փողոցները հանձնում են հայերին և այլ ռասիստական արտահայտություններ էր իրեն թույլ տվել:

Թեպետ ԹԸՖ նախագահ Համզա Յերլիկայան մեկ օր առաջ հայտնել էր, որ գրառումները երկրորդ կամ երրորդ անձ է արել, սակայն ամսիներ առաջ մարզիկը «Անադոլու» լրատվական գործակալությանը խոստովանել էր, որ ինքն է գրողը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    ՎԱՅ ՀԱՅԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՆ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԲԱԶՄԱՑՄԱԱՆԸ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031