«Աներեւակայելի դաշնակահարների շքերթ կա, իսկ ջութակահարները հիանալի են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի մասին նշեց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 2013-2014թթ. համերգաշրջանն սկսում է արդեն 7-րդ անգամ մեկնարկող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:
Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը ընթացող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 8 սիմֆոնիկ եւ 2 կամերային համերգներ: Նվագախմբի հետ ելույթ կունենա Գերմանիայից ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը:

Կարդացեք նաև
Ջութակահարուհի Իզաբել Ֆաուստի խոսքով, նա երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Հաճելի տպավորություններ ունի, իսկ առաջնայինը՝ տպավորված է նվագախմբով: Երաժիշտները բացառիկ զգացողություն ունեն մենակատարին լսելու.
«Համատեղ աշխատանքից գոհ եմ, բացառիկ հաճույք եմ ստանում, նուրբ մոտեցում կա կատարողի եւ ստեղծագործողի միջեւ: Կատարել եմ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, որը համարում եմ պարտադիր ստեղծագործություն: Գերմանիայում հայ մեծ կոմպոզիտորին ճանաչում եւ սիրում են, սիրով, հանդիսատեսի ցանկության դեպքում, համերգին ինքս կկատարեմ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ



















































Երևանում երաժշտական փառատոն չկա: Երևանում գործող բոլոր փառատոնները` դրանք երաժիշտ կատարողների փառատոններ են: Երաժշտական փառատոնը այն է, երբ առաջին պլանում կատարվող ստեղծագործությունն է: Ազդագրերում, բուկլետներում առաջին պլանում, խոշոր տառերով նշվում է փառատոնի կամ համերգի ողջ ծրագիրը, կատարվող գործի և հեղինակի մասին անոտացիա, որպեսզի ունկնդիրը լավ պատկերացում կազմի հնչող ստեղծագործության մասին: Պարտադիր պետք է լինեն պրեմիերաներ:Իսկ վերջում, ավելի համեստ տառերով` նշվում են կատարողները: Հարգանքով` Ա. Բաբայան