Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբեր 10,2013 18:22

«Աներեւակայելի դաշնակահարների շքերթ կա, իսկ ջութակահարները հիանալի են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի մասին նշեց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 2013-2014թթ. համերգաշրջանն սկսում է արդեն 7-րդ անգամ մեկնարկող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:

Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը ընթացող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 8 սիմֆոնիկ եւ 2 կամերային համերգներ: Նվագախմբի հետ ելույթ կունենա Գերմանիայից ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը:

Izabel FaustԷդուարդ Թոփչյանի խոսքով, ջութակահարուհին նուրբ, գրագետ եւ զգայուն երաժիշտ է: Նա ճանաչված եւ սիրված է շատ, սակայն բացի անունից ունի հիանալի երաժշտական ճաշակ եւ շփման կուլտուրա: Փառատոնը բյուջե չունի, բայց ջութակահարուհին այնուամենայնիվ եկել է Հայաստան եւ նվագելու է հաճույքի ու հետաքրքրության համար:

Ջութակահարուհի Իզաբել Ֆաուստի խոսքով, նա երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Հաճելի տպավորություններ ունի, իսկ առաջնայինը՝ տպավորված է նվագախմբով: Երաժիշտները բացառիկ զգացողություն ունեն մենակատարին լսելու.

«Համատեղ աշխատանքից գոհ եմ, բացառիկ հաճույք եմ ստանում, նուրբ մոտեցում կա կատարողի եւ ստեղծագործողի միջեւ: Կատարել եմ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, որը համարում եմ պարտադիր ստեղծագործություն: Գերմանիայում հայ մեծ կոմպոզիտորին ճանաչում եւ սիրում են, սիրով, հանդիսատեսի ցանկության դեպքում, համերգին ինքս կկատարեմ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երևանում երաժշտական փառատոն չկա: Երևանում գործող բոլոր փառատոնները` դրանք երաժիշտ կատարողների փառատոններ են: Երաժշտական փառատոնը այն է, երբ առաջին պլանում կատարվող ստեղծագործությունն է: Ազդագրերում, բուկլետներում առաջին պլանում, խոշոր տառերով նշվում է փառատոնի կամ համերգի ողջ ծրագիրը, կատարվող գործի և հեղինակի մասին անոտացիա, որպեսզի ունկնդիրը լավ պատկերացում կազմի հնչող ստեղծագործության մասին: Պարտադիր պետք է լինեն պրեմիերաներ:Իսկ վերջում, ավելի համեստ տառերով` նշվում են կատարողները: Հարգանքով` Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30