Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարածված սխալ փաստեր կենդանիներ մասին

Սեպտեմբեր 29,2013 18:30

Հովազները ամենարագ կենդանիներն են աշխարհում: Իրականում այս տարածված կարծիքի մեջ կա ճշմարտության մասնիկ, սակայն հովազները ամենաարագն են միայն ցամաքային տարածքներում և երկար տարածությունների վրա նրանց արագությունը սահմանափակ է, քանի որ հովազները շուտ են հոգնում և գրանցում են 109 կմ/ժ արագություն միայն կարճ տարածքներում: Կան թռչյուններ, որոնց արագությունը բաց տարածության վրա հասնում է մինչև 111 կմ/ժ-ի:

Ջայլամները վախից ավազի մեջ են քողարկում իրենց գլուխները: Իրականում նման բան չկա: Հայտնի է, որ այս թռչունները շատ արագավազ են և տիրապետում են ուժեղ հարվածների: Վտանգի դեպքում նրանք պարզապես փոքր-ինչ իջեցնում են իրենց վզերը, որպեսզի հնարավորինս անտեսանելի մնան:1383653_373911762738890_158866006_n

 

 

 

 

 

 

 

 

 

Ցուլերը կատաղում են, երբ կարմիր գույն են տեսնում: Հայտնի է, որ շատ կենդանիներ բոլոր գույները տեսնում են միատեսակ և չեն տարբերում: Ցուլը պատկանում է նման կենդանիների շարքին: Ցլամարտերի ժամանակ ցուլերը կատաղում են ոչ թե կարմիր գույն տեսնելու պատճառով, այլ արձագանքում են կտորի շարժմանը, ինչին նպաստում է նաև ցլամարտին ներկաների աղմուկը

1378185_373914322738634_1827719275_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ոսկե ձկնիկի հիշողությունը շատ կարճ է: Իրականում ձկների հենց այս տեսակին է շնորհված հիշողությունը երկար ժամանակ պահելու և նույնիսկ որոշ առաջադրանքների ուսուցմանը սերտելը:1383909_373916702738396_1757305253_n

 

 

 

 

 

 

 

 

Օձերը ընկալում և արձագանքում են երաժշտությանը: Իրականում այս կենդանիները զգում են ոչ թե երաժշտությունը, այլ գործիքի շարժը որից հնչում է այն:1185413_373918362738230_1887366684_n

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30