Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանից կստանան այնքան, որքան հասնում է իրենց». Լեւոն Շիրինյան

Հոկտեմբեր 26,2013 09:47

 

«Հայոց աշխարհ» օրաթերթը հարցազրույց է արել քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն արդյոք չբացահայտե՞ց այն ներքին հակասությունները, որ կան Մաքսային միության ներկայիս անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ:
-Բնականոն գործընթաց է, ճշտվում են հարաբերություններ, եւ հակասությունները բացառված չեն, ավելին` դրանք հաղթահարելով գործն առաջ է գնում: Աշխարհաքաղաքական կշռի իմաստով, միության ներսում Ռուսաստանին հավասարազոր երկիր չկա, ինչն էլ կարող է նյարդային իրավիճակի պատճառ դառնալ, որովհետեւ ցածր քաշայիններն ամեն կերպ կցանկանան հավասարազոր հարաբերություններ կառուցել:
Առկա է նաեւ սուբյեկտիվ գործոնը: Մի կողմից Ղազախստանի նախագահ Նազարբաեւի մեծապետական, խանական պահվածքը, մյուս կողմից Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կամակոր բնավորությունը. իրեն այնպես է պահում կարծես ԱՄՆ նախագահը լինի, այն դեպքում, երբ իր երկրի կշիռը շատ փոքր է: Բելառուսը չի կարող առանց Ռուսաստանի շնչել, նա իզգոյ պետություն է, Եվրոպայի կողմից չընդունվող եւ պատմական անցյալ չունեցող:
-Նկատելի է սակայն, որ Բելառուսն ու Ղազախստանը նպատակ ունեն խաղի կանոնների հստակեցման այս փուլում պոկել իրենց համար շահավետը:
-Այո, սակարկում են, բայց Ռուսաստանից կստանան այնքան, որքան հասնում է իրենց:
-Նազարբաեւ-Լուկաշենկո զույգը արեց Հայաստանի համար մտահոգիչ հայտարարություններ: Մի կողմից բարձրացվեց միությանը Թուրքիայի անդամակցության հարցը, մյուս կողմից առաջարկվեց` Հայաստանի անդամակցության հարցում հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ: Ի՞նչ «խաղի» հետ գործ ունենք:
-Բելառուսի ու Ղազախստանի կողմից դա ընդամենը սիրո խոստովանություն կամ քծնանքի դրսեւորում էր Թուրքիայի ու Ադրբեջանի թուրքական պետությունների հանդեպ: Ժողովրդական մի խոսք կա` «գորտը այնպես է փքվում, կարծես փիղ լինի»: Լուկաշենկոն ու Նազարբաեւը նման կեցվածք են ընդունել Ռուսաստանից առավելը ստանալու ակնկալիքով:
Մյուս կողմից՝ այդ երկու երկրները չեն ուզում, այսպես ասած, Հայաստանի բեռան տակ մտնել եւ իրենց հարաբերությունները փչացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սա է խնդիրը: Ուրեմն կաշխատեն ջուր պղտորել, բայց դա ոչ մի էական նշանակություն չի ունենա, որովհետեւ որոշողը Ռուսաստանն է:
Եվ հետո, մեզ ո’չ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանն է հրավիրել Մաքսային միություն, այլ Ռուսաստանը: Եվ սա իրենք չեն կարող հաշվի չառնել: Հիշեք, Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի մինչեւ Մաքսային միություն մտնելը, բայց Պուտինը ցույց տվեց, թե որքան է այդ ճանապարհի «երկարությունը», ու Լուկաշենկոն ծպտուն չհանեց:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031