Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Պուտինը մինչև այսօր աջակցում է Փաշինյանին»․ Դավիթ Ղազինյան

Հոկտեմբեր 21,2026 12:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ իշխանությունն այսպիսի մեթոդների չի գնա։ Իրենք իրավիճակից են վախենում։ Այնպես չէ, որ կոնկրետ Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին, այլ իրենք վախենում են յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է ձնագնդիի էֆեկտ ունենալ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրենց ուժի ներկայացուցիչների դեմ կատարվող գործողություններին։ Ըստ նրա՝ իրականացվում են համատարած բռնաճնշումներ։

Նաև վստահեցրեց՝ բարձր է գնահատում Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում իրենց շանսերը։

Լրագրողները փաստեցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել ըստ որի՝ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Դավիթ Ղազինյանն անդրադառնալով ընդհանրապես ընտրակաշառքի հետ կապված հաղորդումներին՝ ասաց․ «Եթե կլինի ինչ-որ մեկը, որ «Ուժեղ Հայաստանի» անունից որևէ հակաիրավական արարք կատարի, կտեսնեք։ Յուրաքանչյուր ինֆորմացիայի հետևից մինչև վերջ գնում ենք։ Ի վերջո, հայտնի դեպքն էլ կա, չէ՞, որ աներ-փեսա խոսում են իրար հետ, դառնում է՝ քյաբաբով ընտրակաշառք է տրվել։ 22-ր դարում մոնտաժով կպցնելով դժվար չէ ինչ-որ բան սարքելը»։

Այն առնչությամբ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը ենթարկվող քաղաքացիներին կազմակերպել բողոքի ցույցեր, դիմել իրեն, Դավիթ Ղազինյանն ասաց․ «Արտաքին խայտառակությունից խուսափելու բան է։ Փորձում է մաքրել։ Ո՞վ է ասում, որ աշխատանքից ազատվածները այդ ռիսկը կունենան, որ տեսախցիկի առաջ կանգնեն, ասեն՝ այս մարդը ինձ այսպես ասաց»։

Խոսելով իրենց ուժի հետ կապվող ընտրակաշառքների մասին՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Անընդհատ տվողները կան, բայց վերցնողները չեն ասում՝ ինչի մասին է»։

Հարցին՝ եթե Ստեփանավանի ընտրություններում իրենց թեկնածուին կալանավորեն, ինչպե՞ս է հետագա ընթացքը պատկերացնում, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Շատ հնարավոր է՝ հակառակ էֆեկտը լինի․ մեր ժողովուրդը տեսնում ու հասկանում է։ Փաշինյանի ձեռքը ոչ թե ՀՀ անվտանգության պուլսի վրա է, այլ իրավապահ, քննչական մարմինների աշխատանքի պուլսի վրա։ Տոտալ բռնաճնշումներ են։ Ինքն ամեն ինչ գիտի՝ ինչ է կատարվելու, ում, ոնց են բռնելու, ոչ միայն գիտի, այլև ցուցում տվողն է»։

Ըստ Դավիթ Ղազինյանի՝ Նիկոլ Փաշինյանի հովանավորները քիչ-քիչ սկսում են նրանից աչք թեքել․ «Երկու աթոռի վրա նստելու փորձը ինչպես ոչ մեկի, այնպես էլ նրան չի հաջողվելու»։ Դավիթ Ղազինյանը պնդեց, որ ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին վաղուց է հովանավորում․ «ՌԴ աջակցությունն այս իշխանությանն ակներև է։ Պարոն Պուտինը մինչև այսօր աջակցում է Փաշինյանին»։

Այն, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380 000 դոլար, Դավիթ Ղազինյանն ասաց, որ այդ գինը չափազանց ցածր է, համաձայն չեն, իր կարծիքով՝ 800 միլիոնից մեկ միլիարդ դոլար պետք է տրվի։

Դավիթ Ղազինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031