Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Նոյեմբեր 23,2026 16:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Լևոն Շիրինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով։ Կարապետյանի ձերբակալությունից, ապա կալանավորումից հետո Շիրինյանը իշխանական ԶԼՄ-ներից մեկի՝ «Սիվիկ»-ի հետ զրույցում հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել դրա համար էլ մեր լրատվամիջոցները գործարար, գործարար, ինչ գործարար, սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված և որի նպատակն է հայրենիքը նսեմացնելն է պետությունից զրկելու առումով։ …

էս անասունները կողոպտում են Հայաստանը տանում են Ռուսաստան։ … Ռուսաստանը հերթով ուղարկում փչացնում է։ … էս ցիկլով էլ վարի են գալու կաթողիկոս կոչված չեկիստը կամ ուզուրպատորը, ինքը և մի քանիսը, որոնք որ եկել են։ Հիմա մտածում եմ սրանք էն աղբանոցում քաղաքական, ռուսները, էլի՞ բան ունեն, օրինակ` ինձ թվում էր, թե կաթողիկոսից հետո էլ բան չպիտի հանեն էլի, բայց պարզվում է, որ գտան, ուղարկեցին»։ … Օրինակ, գիտեք ինչ կա, շատ վրդովեցուցիչ է, որ ամեն մի հայվան ինչ դիրք էլ հասած լինի, Հայաստան գալուց ոչ թե ծնկաչոք երկիր է ներկայանում, որովհետև դա իր հայրենիքն է, այլ հոխորտանքով է գալիս։ Էս ապուշներն էլ գիտեն աշխարհում Իվան Ահեղից ու Պուտինից էն կողմ բան չկա։ … Ուրեմն սրանց նպատակը եղել է, մնում է ստրկությունը հավերժ պահելը, իրենք լինելով ստրուկ, խոլոպ են չէ, սրանք ըստ էության Պուտինի խոլոպներն են, ճորտերը էլի, եկել են Հայաստանի վրա չիմանալով որ բոլորովին այլ երկիր է…»: «… Էս անգամ ուրիշ բան եղավ, որ իշխանությունը գործեց ճշգրիտ հաշվարկով, վճռականորեն և այլն և այլն և մենք բոլորս նաև պաշտպանեցինք և պաշտպանում ենք իշխանության նման գործողությունները, որովհետև միշտ էլ ասել ենք, որ մի բան արեք, ՔԺԿ–ն ճիշտ է, որ պաշտպանել է, բայց միշտ դժգոհ է եղել էն վիճակից, որ էս ապուշներին բաց են թողում, տանում են կթում են, ճիշտ է, բայց բաց են թողում, իրենք էլ մեծ-մեծ դուրս են տալիս…» «իրենք մտածում են Սամվել Կարապետյանը շատ մեծ հեղինակություն ունի, բայց, գիտեք կարող է ունենան հեղինակություն, դա էլ է հնարավոր, ենթադրենք մեծացրած լինեն ԿԳԲ-ի պադվալներում, կույս էր, հանկարծ բերեն, բայց դա երբ որ հայրենիքի և պետության հարցն է լինում, ժողովուրդը փչացնել գիտի, ինչ որ պիտի կույս գա իրան պիտի հավատան»:

Հաջորդիվ Շիրինյանը ֆեյսբուքյան գրառումներ է կատարել՝ նշելով․ «Սամվել Կարապետյանն իր երրորդ հայտարարության մեջ լավագույնս է ձևակերպել ռուսական շահերը։ Ուղիղ խփում է մեխին, նույնիսկ գերազանցում է Զախարովային, Քոչարյանին, Բագրատ անսրբազանին ու հինգերորդ շարասյան բոլոր կարկառուն ներկայացուցիչներին։ Ի՞նչ է իր ասածը.- հեռացնել եվրոպական դիտորդներին, որպեսզի Ադրբեջանն անկաշկանդ ագրեսիա իրականացնի ու ռուսները գան մեզ “փրկելու” ու մենք դառնանք նրանց պատանդը ֊ Խափանել հայ-թուրքական գործընթացը, որպեսզի Հայաստանը միայն Ռուսաստանի միջնորդությամբ խոսի Թուրքիայի հետ, միայն այն դեպքում, երբ դա բխում է Ռուսաստանի շահերից – խափանել Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպեսզի Հայաստանը մնա շրջափակված, չզարգացած ու կախման մեջ Ռուսաստանից, մաքրաջրել Ռուսաստանի դավաճանությունը Արցախի հանդեպ, մեղքը բարդել Հայաստանի իշխանության վրա, ու Հայաստանը նույն վիճակին հասցնել, ինչ որ Արցախը, որպեսզի ռուսները գան ու մեզ «փրկեն» – վերականգնել անվտանգային հարաբերությունները “դաշնակիցների” հետ, այսինքն Ռուսաստանի, Բելառուսի ու ՀԱՊԿ-ի մյուս դավաճանների հետ, որպեսզի Հայաստանը նորանոր հարվածներ ստանա ու խելոք, հնազանդ վերադառնա ռուսական լծի տակ: Այս ամենը հրամցվում է եկեղեցին բռնազավթած սրբապիղծների պաշտպանության պատրվակով։ Սա է «բարեգործությունը», որ Սամվել Կարապետյանը ուզում է փաթաթել Հայաստանի վզին։ Աստված հեռու պահի Հայաստան աշխարհը նման սրբապիղծներից ու «բարեգործներից»։ Դուք Պուտինի ստրուկներն եք՝ ձեր գործն է,
շարունակեք ձեր ստրկությունը։ Ի՞նչ եք ուզում Հայաստանից…»։

Նշված գրառմանը հաջորդել են այլ գրառումներ ևս։

Դատարանը, սակայն, որոշել է մասնակի բավարարել հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին ներողություն խնդրել Կարապետյանից, իսկ զրպարտության համար հերքման և փոխհատուցման մասով՝ պահանջը մերժել։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30