
Նա նշեց, որ այդ հարցը բարձրացվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից՝ այսօր առավոտյան կայացած նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ազգային Ժողովում իր աշխատանքները սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը:
ՌԴ պետդումայի պատգամավորն այս ամենից եզրակացնում է, որ այդ հարցը մտահոգիչ է հայկական կողմի համար. «Մենք հասկանում ենք այդ անհանգստությունը և հարցը կքննարկենք հետագայում երկրների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման կոնտեքստում, այդ թվում և ՀԱՊԿ անդամ-երկրների, քանի որ հարցը մտահոգիչ է: Բայց եթե հարցի լուծումը փնտրենք զուտ օրենքի դաշտում, ապա այն կլուծվի օրենքի տառին համաձայն»:
Հարցին`արդյոք ինքը կիսո՞ւմ է այդ մտավախությունը, որ Ադրբեջանի սպառազինումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, Անատոլի Վիբորնին արձագանքեց. «Այդ հարցը մենք մտադիր ենք դեռ առանձին քննարկել, քանի որ հարցը բարձրացվել է Հայաստանի կողմից: Մենք տեսնում ենք առկա բոլոր խնդիրները, որոնցով ապրում է Հայաստանը: Կշարունակենք քննարկումները և Արտակարգ իրավիճակների նախարարի հետ, և Պաշտպանության նախարարի հետ, այցելություններ կունենանք համապատասխան ստորաբաժանումներ: Եվ շատ խորքային կուսումնասիրենք այդ հարցը»:
Նա նաև հավելեց, որ այն, որ իրենք այսօր Հայաստանում են ու հենց Հայաստանում են անցկացնում մշտական հանձնաժողովի նիստը, դա ինքնին արդեն վառ ապացույցն է այն բանի, որ իրենք անհանգստացած են բոլոր խնդիրների առնչությամբ՝ այդ թվում և Կովկասի տարածաշրջանում: «Ռուսաստանի դիրքորոշումն է՝ հնարավորինս անել ամենը, որպեսզի զերծ պահենք երկրները առկա մարտահրավերներից, հատկապես, երբ խոսքը ՀԱՊԿ անդամ պետության մասին է»,- ընդգծեց Վիբորնին՝ ավելացնելով, որ գոյություն ունեցող սպառնալիքներին ավելանում են նաև նորերը, այդ իսկ պատճառով էլ անում են ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորինս պաշտպանված լինեն մարտահրավերներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































լղոզված վերնագիր, կամ փոթորիկ մի բաժակ ջրում 🙂