Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլին. Փաշինյանն իշխանությունից կառչելու այլ ճանապարհ չունի, քան բնակչությանը Ադրբեջանի հետ պատերազմով, Թուրքիայի հետ բարդություններով վախեցնելը

Մարտ 20,2026 13:16 Share

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին վախեցնել նրանով, որ եթե նրանք չհամաձայնեն ամեն ինչին, ապա նա ենթադրում է, որ այդ դեպքում պատերազմը, զոհերն անխուսափելի կլինեն, կարծում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա իր կարծիքը հայտնել է «Лента.ру»-ի հետ զրույցում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ընդդիմությունը պատրաստվում է նոր պատերազմ սկսել, եթե իշխանության գա։ Նա նաեւ վստահություն էր հայտնել, որ խաղաղության վերանայման կոչերը գրվում են արտաքին ուժերի կողմից, իսկ ներքին ընդդիմությունը պարզապես կրկնում է դրանք։

«Նա վախեցրել է հայերին եւ բնակչության այն մասին, որը չի ցանկանում որեւէ ցնցում։ Փաշինյանի այս գիծն այսօր հստակ երեւում է, քանի որ նա հրաժարվել է Հայաստանի ազգային շահերից եւ շարունակում է անել դա։ Նա իշխանությունից կառչելու այլ ճանապարհ չունի, քան բնակչությանը Ադրբեջանի հետ պատերազմով, Թուրքիայի հետ բարդություններով եւ նման այլ բաներով վախեցնելը»,- ասել է խորհրդարանականը։

Զատուլինի խոսքով՝ հենց այս ռազմավարությունն է Փաշինյանն օգտագործում հունիսի 7-ի ընտրություններում իր դիրքերը պահպանելու համար։ Նա նաեւ ընդգծել է, որ պատերազմը քիչ հավանական է, քանի որ ՀԱՊԿ պայմանագրով Հայաստանը պաշտպանված է նախ եւ առաջ Ռուսաստանի կողմից։ Հենց սա է փորձում թաքցնել Փաշինյանը՝ դավաճանելով դաշինքին եւ հետապնդելով փոխզիջման ուղի այն հարեւանների հետ, ովքեր չեն թաքցնում իրենց զավթողական եւ ռազմատենչ մտադրությունները, ընդգծել է խորհրդարանականը։

Թարգմանությունը՝ News.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031