Լրահոս
Օրվա լրահոսը

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում բաց կա. փոփոխությունները ձգձգվում են

Դեկտեմբեր 12,2013 16:39 Share

Այսօր, երբ ամփոփվեցին Հայաստանի վեց հեռուստաընկերությունների (Հ1, Հ2, Արմենիա ՀԸ, Շանթ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ, Կենտրոն ՀԸ) հաղորդումներում գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման` օրենսդրությանը համապատասխանության մոնիթորինգի հաշվետվության արդյունքները, փորձագետները մտահոգություն հնչեցրին այն մասին, որ 

հնարավոր քողարկված գովազդը մեր օրենսդրությամբ սահմանված չէ: Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ դեռ նախորդ տարիներին իրենք առաջարկել են կատարել այս օրենսդրական փոփոխությունը, բայց դեռ արձագանք չկա:

Aravot.am-ը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանից հետաքրքրվեց` առաջարկի հետ անհամաձայնություններ ունե՞ն, թե՞ դեռ հերթը այդ հարցի քննարկմանը չի հասել: Պարոն Դավթյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովի ներկայացուցիչը մասնակցել է այդ միջոցառմանը և ցանկացած ողջամիտ առաջարկություն պատրաստ ենք քննարկել: Առաջարկությունները նայվում են, թե որքանով են համոզիչ: Միգուցե դրանք համոզիչ չեն թվացել, որ օրենսդրական նախաձեռնությամբ որևէ մեկը հանդես չի եկել: Խոսքը միայն հանձնաժողովի պատգամավորների հանդես գալու մասին չէ, քանի որ ԱԺ պատգամավորների մի զգալի մասն ունի ընդդիմադիր հայացքներ, նաև այլընտրանքային դաշտից են : Եթե որևէ մեկի կողմից չի առաջացել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ցանկություն, ուրեմն ինչ-ինչ պատճառներ եղել են, ասենք վիճահարույց կետեր և այլն:

Մյուս կողմից էլ, եթե այն, ինչ դու պիտի անես, ավելի շատ հարցեր պիտի առաջացնի, ավելի լավ է մի արա այդ բանը, ավելի լավ է մնա հինը:Բայց մենք քննարկելու ենք այդ հարցը, չի բացառվում իրենց էլ հրավիրենք ու հասկանանք, տեսնենք, թե ինչ են ուզում և հնարավոր է նաև նույն գովազդի մասին օրենքում փոփոխություններ անենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031