Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կտեղադրվի Քըրք Քրքորյանի արձանը

Դեկտեմբեր 20,2013 18:56

Այս մասին այսօր Գյումրու 2104 թվականի  բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Քրքորյանի արձանը դնելու ենք Գյումրիում, մի քիչ թարմություն բերենք քաղաքին», -ոգևորված ասաց քաղաքապետը: Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հսկայաքանակ`մոտ 3000 բնակարաններ կառուցվեցին Գյումրիում անօթևան մնացած ընտանիքների համար, այնպես որ բարերար, հայրենասեր  Քրքորյանի  արձանը  Գյումրիում  տեղադրելն անգամ քիչ է նրան երախտագիտություն հայտնելու համար:

Սամվել Բալասանյանը  նաև հրճվանքով հայտարարեց,  որ  քաղաքապետարանը պարտքեր չունի, աշխատավարձերը ճիշտ ժամանակին տվել են, անգամ ասֆալտի հետ կապված պարտքեր չունեն, այսօր փոխանցել են վերջին պարտքը` 2 միլիոն դրամը: Ու դառնալով ասֆալտապատումն իրականացնող ավագանու անդամ Արտակ Ադամյանին` հարցրեց. «Հեչ էդպիսի բան եղե՞լ էր երբևէ, Ադամյան»: Վերջինս ասաց` ոչ:

Գյումրու քաղաքապետը նաև  նշեց, որ 13-րդ աշխատավարձ  է  փոխանցել քաղաքապետարանի  աշխատակիցներին: «Դա աննախադեպ է, երբեք այդպիսի բան չի եղել, մարդիկ նորմալ  աշխատում են, լավ հավաքագրում են,  կոռուպցիոն ռիսկերը նվազել են, այնպես որ արժանի են վարձատրման», -ասաց Սամվել Բալասանյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասլանյան Երեմ, նախկին վարորդ says:

    Քրքորյանի արձանի մասին դեռս հիշում եմ 2005 թվականի Վարդան Ղուկասյանն էր խոսում, որ պետք է դրվի, ասում էր անգամ որտեղ, չեմ հիշեցնի, որ էդ գաղափարն էլ բալասանյանը սամվելը չի գողանա, ոնց որ արձան դնելու գաղափարը,իսկ ինչ մննում է աշխատավարձերի հատուն, իմ մորաքրոջ տղա աշխատում է քաղաքապետարանում, ասում է, որ բալասանյնաը էդ աշխատավարձը տվել է իրա բերած կադրերին, բա հետո էլ ասում է փող չունի, բյուջե են կրճատում, իրա պարապ կադրերի համար ունի, իսկ ասֆալտը՝ինչ է ինքը արել քաղաքում որ? սաղ տարվա ասֆալտը ՀՀ կառավարությունն ու ՀՀ նախագահ են արել, ինքը ինչ է արել տեղական բյուջեի փողերով, ոչ մի բան, դրա համար էլ էն ավագանու անդամ Ադամյանին ստիպում է սուտ խոսել:Ամոթ, ամոթ, ինչքան պտի լոլո անի բալասանյանը:Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ, ու զարմանում եմ , թե ինքը ոնց բիրդան փողատեր դարձավ, հանարապետության մեծահարուստներից մկեն է, գիտեք? բայց շատ լավ թաքցնում է ունեցվածքը, էլ Վրաստանում պիվի գործարան, էլ Գեղարքունիքում, էլ Գյումրիում, բա խանութների ցանցերը, որտեղից? ինքը լավ ՞տանող է՞, դա գիտեմ հաստատ

Պատասխանել Ասլանյան Երեմ, նախկին վարորդ

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031