Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Պուտինի լռությունը վտանգավոր է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2013 12:11

«Ռուսները դաշնակիցների հաշվին իրենց խնդիրները լուծում են, ԱՄՆ-ն, ի տարբերություն, ասում է, թե շան որդի է, բայց մեր շան որդին է»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ ամփոփելով 2013-ը:

Արա Պապյանն անդրադարձավ նաև Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության պայմաններում Մաքսային միության սահմանների հստակեցման հարցին: Նա ասաց. «Մաքսային միությունում լուրջ դերակատարություն ունեցող երկու-երեք երկրներից երկուսը հանդես են եկել մեզ համար ոչ բարենպաստ հայտարարությամբ: Ուստի ելնելով այդ հայտարարություններից՝ վատ ակնկալիքներ ունեմ: Պուտինն էլ լռում է»:

Aravot.am-ի հարցին՝ այդ լռությունը վտանգավոր չէ՞, պարոն Պապյանը պատասխանեց. «Եթե հստակ դիրքորոշում չկա և կա զարգացումների հավանական երկու տարբերակ՝ լավ և վատ, ապա հաշվի առնելով հայի բախտը՝ հնարավոր են վատ զարգացումներ»:

Մաքսային միության անդամակցության դեպքում՝ պարոն Պապյանը լավ զարգացումներ չի կանխատեսում նաև ԼՂՀ-ի ճակատագրի վերաբերյալ.

«Մինչև հիմա էլ հստակ պարզ չի ԼՂՀ-ի ճակատագիրը ՀՀ-ի՝ ՄՄ-ի անդամակցության դեպքում։ Մտահոգիչ հայտարարություններ կան, Նազարբաև, Լուկաշենկո, բայց հուսանք, որ ՀՀ-ի իշխանությունները կկարողանան ՀՀ-ի համար ընդունելի տարբերակ գտնել։ Բայց եթե մաքսակետ դրվի, դա ակնհայտ է, որ վերջնականապես կփակի ցանկացած դրական զարգացում մեզ համար Ղարաբաղի հարցում։ Սա անորոշ և բացական առումով միտում է»։

Պարոն Պապյանի համար անհասկանալի է նաև այս հարցում Ղարաբաղի իշխանությունների լռությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031