Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ մոռանում են, որ պետական աշխատողը զուտ թիավար է, իսկ նավի ուղղությունը և վերջնական հանգրվանը որոշում է քաղաքական ղեկավարությունը. Արա Պապյան

Օգոստոս 20,2026 16:38 Share

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր այնպես են խոսում արտասահմանում կրթություն ստացած մասնագետներին Հայաստան բերելու և պետական կառավարման համակարգում ներգրավելու մասին, կարծես դա բոլորովին նոր բան է։ Դա արվել է անկախության առաջին տարիներից և արվել է մշտապես։ Իմ ղեկավարած վարչության աշխատակիցների կեսից ավելին Հարվարդի և Թաֆթսի համալսարաններում քաղաքագիտություն և դիվանագիտություն ուսանածներ էին։

Մարդիկ մոռանում են, որ պետական աշխատողը զուտ թիավար է, իսկ նավի ուղղությունը և վերջնական հանգրվանը որոշում է քաղաքական ղեկավարությունը։

Հետևաբար, եթե նավապետը տգիտության, դիտավորության կամ դավաճանության պատճառով նավը սխալ ուղղությամբ է տանում, ապա թիավարի ջանասեր թիավարությունից որևէ բան չի կարող փոխվել։ Ավելին, նավն ավելի մեծ արագությամբ կարող բախվել խութերին և ջրասույզ լինել։

Նաև պիտի հիշել արտասահմանում կրթություն ստացած, այսպես կոչված, բազմաթիվ մասնագետներին, որոնց աշխատանքից Հայաստանն ավելի վնասվել է, քան օգտվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31