Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը նաև այն է, որ Արցախն Ադրբեջանի համար ՆՊԱՏԱԿ չէր և չէ, այլ միջոց՝ Հայաստանը կործանելու համար. Արա Պապյան

Սեպտեմբեր 04,2026 20:23 Share

Պատմաբան, դիվանագետ Արա Պապյանի ՖԲ գրառումը.

Նորից պատերազմի և խաղաղության մասին

Հիմա մի միտք են նետել հասարակական քննարկման դաշտ՝ իբր եթե Տեր-Պետրոսյանի ժամանակ ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները տայինք, ապա խուսափած կլինեինք պատերազմից և ներկա վիճակից։

Սկզբունքորեն սխալ և անհիմն մոտեցում է։

Նախ՝ Ադրբեջանը դրան ԵՐԲԵՔ համաձայն չի եղել։ Ադրբեջանցիների համար հողը սրբություն է, հետևաբար՝ անսակարկելի։ Ադրբեջանը միշտ առաջնորդվել է «կա՛մ ամբողջը, կա՛մ ոչինչ» սկզբունքով։

Խնդիրը միայն այն չէ, որ այդ տարածքները ստանալուց հետո Ադրբեջանն ավելի արագ և ավելի մեծ ծավալով էր զինվելու, քանի որ նրա հնարավորություններն ընդլայնվելու էին, և պատեհ առիթի դեպքում պատերազմը վերսկսելու էր ավելի նպաստավոր ելակետային դիրքերից։ Խնդիրը նաև այն է, որ Արցախն Ադրբեջանի համար ՆՊԱՏԱԿ չէր և չէ, այլ միջոց՝ Հայաստանը կործանելու համար։ Այդ մասին ժամանակին բացահայտ հայտարարել է Հեյդար Ալիևը։

Հիշեցնեմ, որ 1994–1998 թթ․ բանակցություններն ընթացել են «տարածքներ՝ կարգավիճակի և խաղաղության դիմաց» սկզբունքով, որն ամբողջովին ձախողվել է։ Հենց այդ պատճառով դրա ամենամեծ ջատագովը՝ Ժիրայր Լիպարիտյանը, 1997 թ․ հրաժարական է տվել, իսկ 1998 թ․ հրաժարական է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մեր ամենամեծ սխալը 1994 թ․ զինադադարի կնքումն էր՝ Ադրբեջանի արտահանման հնարավորությունները փակելու, Ադրբեջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների միջոցով երկիրը պառակտելու և տրոհելու, թուլացնելու և նրան կապիտուլյացիայի հարկադրելու փոխարեն։ Ի դեպ, դա այժմ Հայաստանի դեմ շատ հմտորեն անում է Հեյդարի որդին՝ Իլհամը։ ՔՊ-ն էլ սիրով ընդառաջում է դրան։ Բայց դա էլ չի կանխելու պատերազմը։ Խաղաղությունը հիմնվում է միայն ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ վրա։ Մնացածը, ինչպես ասված է մի խելացի գրքում, «քամի է ու ատամների կրճտոց»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930