Պարզվում է՝ ԱՄՆ պետքարտուղարությունում այնքան էլ մեծ ակնածանք չունեն Եվրամիության նկատմամբ: Համենայնդեպս, համացանցում հայտնվել է ձայնագրություն, որում երկու հոգի հեռախոսով զրուցում են Ուկրաինայի մասին: Ձայներից ենթադրվում է, որ խոսում են պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը եւ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետան: Եվ ահա ձայնը, որը վերագրվում է տիկին Նուլանդին, հիշատակելով ԵՄ-ն, այդ կազմակերպության անունը տալիս օգտագործում է անգլերեն մի ածական (կամ գուցե՝ դերբա՞յ), որը սկսվում է «f» տառով: Հետո, ճիշտ է, այդ բառի համար ներողություն է խնդրել:
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեյն Փսակին, մեկնաբանելով այդ իրավիճակը, նշում է. «Մենք կարծում ենք, որ այն մասնագիտության ներկայացուցիչները, որով հռչակավոր է Ռուսաստանը, դարձյալ իրենց մեթոդներում իջել են ամենահատակը» (մեջբերում եմ` ըստ BBC-ի): Այսինքն՝ ուզում է ասի՝ «կագեբե՞ն» է գաղտնալսել եւ տարածում ձայնագրությունը: Այո, ես դրանում ոչ մի կասկած չունեմ: Բայց մշտապես քաղաքական կոռեկտության կոչեր անող պետության ներկայացուցիչը կարող էր այս հարցում ավելի կոռեկտ լինել:
Անձամբ ինձ համար Ռուսաստանը «հռչակավոր է» 19-20-րդ դարերի գրողներով եւ երաժիշտներով, որոնցով կարող է հպարտանալ ոչ միայն այդ երկիրը, այլեւ ամբողջ մարդկությունը: Իսկ վերոհիշյալ մասնագիտությունը եւ դրան հատուկ ոճը վերաբերում են Ռուսաստանի ներկայիս ղեկավարին եւ նրա շրջապատին: Բացառված չէ, իհարկե, որ նրանք ղեկավարեն եւս 20 տարի, բայց, միեւնույն է, դա մի դրվագ է լինելու մեր բարեկամ երկրի պատմության մեջ: Ինչպես ցանկացած դրվագ՝ այն ունի սկիզբ եւ վերջ, տվյալ դեպքում՝ կախված նավթի գնից: Իսկ ընդհանրապես՝ Ռուսաստանը հրաշալի երկիր է:
Հայաստանում Մաքսային միության կողմ եւ դեմ պայքարող «տեղեկատվական պատերազմի լանդսկնեխտները» (եւ «լանդսկնեխտուհիները») ոգեւորվեցին: «Տեսնո՞ւմ եք՝ ինչ վատն է Ամերիկան, որի պաշտոնյան նման բառեր է օգտագործում»,- ասում են առաջինները: «Տեսնո՞ւմ եք՝ ինչ վատն է Ռուսաստանը, որի «կագեբեն» դիվանագետների խոսակցություններ է գաղտնալսում»,- ասում են երկրորդները: Որ Ուկրաինայի համար պայքար է գնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ դա ակնհայտ է: Որ երկու կողմն էլ միջոցների մեջ խտրականություն չեն դնում՝ դա էլ է պարզ՝ առանց որեւէ «ժուչոկի»:
Կարդացեք նաև
Հիմա էլ արեւմտամետ «լանդսկնեխտների» թիրախը Սոչիի օլիմպիական խաղերն են: Իհարկե, հաշվի առնելով Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը՝ շինարարության եւ կազմակերպման մեջ թերություններն անխուսափելի են: Բայց Օլիմպիադան, ըստ մտահղացման, ընդհանրապես պետք է զերծ մնա քաղաքական շահարկումներից: Այդ շահարկումները հիմա կազմակերպում են ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների իշխանությունները: Սակայն դա չի նշանակում, որ այդ երկրները հրաշալի չեն:
Ընդհանրապես՝ աշխարհում վատ երկրներ չկան: Բայց ամենալավն, իհարկե, Հայաստանն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
սպանեցին ես հայամետ «լանցկնեխտները”: և հետո, շատ կներեք, իսկ ինչ է նշանակում “լանցկնեխտ”:
Վարձու հետեւակային մարտիկներ Գերմանիայում՝ Վերածննդի ժամանակաշրջանում: Նրանց սովորաբար տերերը մարտի առաջին գիծ էին մղում, որովհետեւ լանցկնեխտները հասարակության ցածր խավից էին: Փոխաբերական իմաստով՝ զենքով-զրահով մարտիկներ, որոնք մարտնչում են, օրինակ, տեղեկատվական ճակատում Մարքսային միության կողմ կամ դեմ:
Բովանդակությանը չեմ անդրադառնում. գրեթե միշտ համաձայն եմ;
Երկու լեզվական մեկնաբանություն.
Գերմաներեն Landsknecht բառը ռռւսերեն տառադարձելիս ds- ն դարձել է ц, բայց հայերենում ts-ն է դառնում ց, իսկ ds-ն դառնում է ձ. հետևաբար հայերեն այդ բառը պետք է գրվի “լանձկնեխտ”:
Ինչ վերաբերում է F-ով բառին, fucking- ը հաստատ ածական է, և ժամանակակից անգլերեն գեղարվեստական գործերում հայհոյանք չէ. ԱՅԼ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՐԱԿԱՆ ԲԱՌ: Հայերենով դա ամենից հաճախ թարգմանվում է “գրողի տարած” արտահայտությամբ:
Landsknekht-ը ճիշտ է, ես էլ նկատեցի, ուղղեցի։ Իսկ խոսքը, որքան գիտեմ, fucked էր։ Բայց վստահ չեմ։
Ալեքսանդր, Ձեր գրածների հետ համամիտ չեմ: Արդի գերմաներէն բառը, որ հայերէն պէտք է գրել ԼԱՆԴՍԿՆԵԽՏ, բարդ բառ է: Կազմուած է Land (երկիր)+s (պատկանելութիւն, անգլ. land’s)+ Knecht (ազգակից է Knight բառին): Պիտի նշեմ, որ միջին բարձր գերմաներէնում կար նաեւ Lanze- տարբերակը:
Կարճ ասած՝ եթէ հայերէնը ե՛ւ Դ ունի ե՛ւ Ս, ապա պէտք է գրել ԴՍ: Այլապէս դառնում է Մաո Ձէ Դունի պատմութիւնը: Ինչ է ռուսները Ձ չունէին, մենք էլ նրանց նման գրում էինք ՑԶԷ ԴՈՒՆ:
Fucking-ը դերբայ է: Հայերէնում այն ենթակայական դերբայն է -ՈՂ վերջաւորութեամբ: Իսկ նախադասութեան մէջ կարող է հանդէս գալ իբրեւ յատկացուցիչ-յատկացեալ:
Օրինակ՝ ԵՐԳՈՂ թռչուն (singING bird): Երգողն այստեղ յատկացուցիչ է՝ արտայայտուած ենթակայական դերբայով, այլ ոչ թէ ածականաբար:
Հարգելի Արամ,
Ասել եմ ու հիմա էլ կասեմ, Հայաստանին պետք է հզոր Ռուսաստան, հայերը ռուսների հզորությունից ավելի շատ են օգտվում, քան հակառակը: Դա եղել է այդպես ու այդպես էլ կմնա, միայն եթե մենք հայերս այնքան հիմարանանք, որ մեր խմած աղբյուրի մեջ կեղտոտենք ու հետո էլ նեղվենք/բողոքենք, որ աղբյուրի ջուրը մաքուր չի:
Եթե ես Եվրոպայում չապրեի ու ծանոթ չլինեի այստեղի պոլիտիկների մտածելակերպին կամ արտաքին քաղաքականության նպատակներին, միգուցե ձեր նման մտածեի, բայց դա էլ քիչ հավանական եմ համարում, որովհետև իմ մոտ գործողությունների հետազոտումը լավ է ստացվում ու կարողանում եմ արագ պատճառի ու հետևանքի կապը տեսնել/ հասկանալ 😉
Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ ես Եվրոպայի քաղաքական գործիչների նկատմամբ ջերմ վերաբերմունք ունեմ:
Ճաշակով եւ լուսավոր հումորը ողջունելի է!
հետաքրքիր է, որ բոլորը “նրբորեն” շրջանցում են ավելի կարևոր երկու հարց, որ արծարծվել է այդ ձայնագրության մեջ:
1. Որ Ուկրաինայի ընդիմությունը կոչվածը ԱՄՆ-ի դեսպանը և պետքարտուղարի տեղակալը /և իհարկե ԱՄՆ-ի որպես պետւթյուն/ վերաբերվում են որպես խամաճիկների, իսկ ՈՒկրաինա պետութայնը իրանց համար ընդանրապես գոյություն չունի: Ընտամենը դա ինչ որ մի տարածք է, որտեղ գնում է ԱՎԱՐԻ համար պատարազմ:
2. Որ մայրցամաքային Եվրոպան /հավանաբար Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և այլն/ դեմ են Ուկրաինայի բռնակցմանը իրենց արհեստական մաիվորին, պարզ հականալով որ դրանով իրանք ներքաշվելու են երկարատև ու քայքայիչ պարտիզանական պատերազմի մեջ: Իսկ ԱՄՆ-ԱՆգլիա թքած ունեն իրանց /իրենց վասալների/ վրա ու ուզում են իրանց ինչպես միշտ /առաջին համաշխարհային, երկրորդ համաշխարհային և այլն այս ոգով/ – փաստի առաջ կանգնացնել:
Այս վիդեոյի իմաստը սա է, պարոն Արամ, այլ ոչ թե ով ում ինչ ասեց “Ֆ՛ տառով սկսվող :
Հ.Գ. Արամի վերջին նախադասությանը լիովին համաձայն եմ
Ւսկ այդ «պարտիզանական պատերազմը» միայն Ուկրաինայի տարածքում է լինելու? Թե, ասենք, ոգևորված Ուկրաինայի օրինակով՝ «բռնակցված» Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Չեխիայում և Մերձբալթյան երկրներում նույնպես «պարտիզանական պատերազմ»
կսկսվի Եվոմիության «օկուպացիայից» ազատագրվելու համար?…)))…
կարծում եմ որ ռուսները չեն պատրաստվում ազատագրել ոչ բուլղարներին, ոչ էլ ռումիններին ստրկությունից:
ու ճիշտ էլ անում են: թուքերից ու ֆաշիստներից ազատագրին, որ հիմա ՆԱՏՕ-ի զորքերը կանգնացնեն իրանց մոտ ռուսների դեմ: Սրանք նույն մակարդակին են, ինչ վրացիք, ուտող – ուրացող: իսկ կարծես թուքրեը հլա դեռ ձեռ չեն քաշել ոչ վրաստանից, ոչ էլ բուլղարներից, համարելով դրանք իրանց պապական հողերը: հերթական անգամ ծնկաչոք գալու են ռուսի մոտ ու աղաչեն, բայց վախենամ ուշ լինի… հլա մի հատ բաքվի նավթը պրծնի….
Հետաքրքիր տեխնիկա ունես..))).. Ես հարցնում եմ քո հիշատակած «պարտիզանական շարժման» հնարավոր «տարածման» ..)))… մասին, դու ինձ պատմում ես Ռուսական «ազատագրական» բանակի հնարավոր գրոհների ուղղթյունների մասին…)))…
Պարտիզանական շարժումը Ռուսական բանակի հետ ինչ կապ ունի?
Թե Ուկրաինական կանխատեսածդ պարտիզանները ռուսական բանակի ստորաբաժանումներն են, որոնք մնացած երկրներ մտնել չեն նախատեսում՝ հետևաբար, Ուկրաինայից բացի, այլ (նշածս) երկրներում «պարտիզանական շարժում» չի լինելու? …))))…
րգիտեմ իսկապես այդքան անտեղյակ ես՞, թե ինձ ես խոսացնում: եթե երկրորդը, ապա դրա կարիքը չկա, հավատա:
Իսկ ուկրաինական “պարտիզանությունը” իհարկե ռուսներն են անելու, քանի որ նախ և առաջ, ուկրաինացիք նույնն են , ինչ ռուսները:
սակայն ռուսը մարծես թե ուրիշ ոչ մեկին ազատագրել չի պատրաստվում իր ժողովչդի հաչշվին: էլի եմ ասում, որ մեր բախտը բերեց, քանի որ մեր Նախագահը ընտրեց լավագույն պահը Ռուսական իմպերիային միանալու համար:
Դու են ասա, օլիմպիադայի բացումից հետո շոկից քանի ամիս հետո ես դուսր գալու, իմ “եվրոպացի” – “եվրո”-հայ 🙂
Փաստորեն, մնացածի բախտը բերեց ..)).. ռուսները նրանց «ազատագրել» չեն պատրաստվում..)))… Ւսկ «ձեր» նախագահի մասին կարծիքները հարցրու Երևանի փողոցներում՝ պատահական անցորդներից… ես քեզ ինչ ասեմ..)))..
Ւնչ շոկի մասին է խոսքը?
դու ավելի լավ ա “քո” նախագահի , Հոլանդի մասին հարցրու Փարիզի փողոցներում: հլա օպենլի-գեյ չի դառե՞լ վերփնականապես
Դուրս արի այդ Պուտինյան գեյ, անգլոսաքս, 5-րդ շարասյուն և այլն կլիշեներից, դա միայն ներքին օգտագործման համար է, իսկ ես «ներքին» մարդ չեմ, երբ որ իմ հետ խոսելուց ես դրանք օգտագործում, իմ մոտ ընդհամենը քո կոմունիստական նախնադարյան մտածելակերպն է բացահայտվում։
Հոլանդը գեյ է թե ոչ՝ չեմ կարող ասել։ Ես նրան գեյ լինելու կամ չլինելու համար չեմ ընտրել Նախագահ՝ ընտրել եմ, որ երկիրը կառավարի և արդյումքներից առայժմ այնքան էլ գոհ չեմ։ Եթե այսպես շարունակվի՝ հաջորդ ընտրություններին ինքը իմ ձայնը չի ստանա։
Դրան հակառակ՝ Փարզի քաղաքապետը հասկացնել է տվել, որ ինքը գեյ է։ Լուրջ կասկածներ կան, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե պարզվի, որ նա գեյ չէ հաջորդ ընտրություններին իմ ձայնը չի ստանա՝ ԽԱԲԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ։
քո մոտ սեփական ծնողիդ- ժողովրդիդ հանդեպ թույից բացի ուրիշ բան չկա մնացած: կարիճը գալիս է մի պահ ,որ հենց իրան ա թույնում ու պրծ: Քո մոտ էտ թուլին շատ քիչ ա մնացել:
Էլի առանց կոմունիստական «Родина-мать, зовет» պլակատի՝ չկարողացար յոլա գնալ։
https://www.youtube.com/watch?v=MSxaa-67yGM&feature=youtu.be
Երբ մանուկ էի սրտանց կը հաւատայի որեւէ երկրի իշխանաւորներու պատգամներուն։
Համալսարանական տարիներուս արդէն խոր կասկածներ մտած էին հոգիիս մէջ։
Հիմա խորապէս համոզուած եմ որ ոչ մէկուն հաւատք պէտք է ընծայել։ Ի սէր ժողովուրդին, մարդկութեան
քաղաքակրթութեան պատրաստ են ամենակատարեալ զէնքերով կոտորել իրենց իսկ ժողովուրդը ափ մը տոլարի եւ աթոռի համար ։
Բայց ամենալավն, իհարկե, Հայաստանն է:
Կա՞ Հայքական դրվագ Հայոց համար:
«Սվոյ Պետուտինը» ո՞վ է, կ՞ա…
՚․․․19-20-րդ դարերի գրողներով եւ երաժիշտներով, որոնցով կարող է հպարտանալ ոչ միայն այդ երկիրը, այլեւ ամբողջ մարդկությունը:՚
Եթե սա բավարար է, որ Ռուսաստանը լինի ՚․․․հրաշալի երկիր՚ , ապա դուք ճիշտ եք:
Բայց բավարա՞ր է արդյոք:
Հարգելի Լեվոն, կարծում եմ չնայած Պետրոս Առաջինի ջանքերի, ռուս ժողովուրդը ի դեմս իր դեգրադացված ազավականությանը, նախնտրեց շարունակել ճորտատիրական կենսաձեվը, փոխանակ անսալալու արեվմտան «անգլո սաքսերի» ավելի առաջադեմ կապիտալիստական կենսաձեվին… կարծում եմ ասաիական արյունը, իդեմս պեչենեգների եվ հետո թաթարների, ավելի արտահայտված դեր ունեցավ քան արեվմտյանը…: Այս ամենին խաթարեց նաեվ այն որ ոչ ռուս տարրերը գնալով ավելի մեծ իշխանական դեր ունեցան նրանց պատմության մեջ հանգեցնելով այսօրվա «Մաքսային միւթյանը»… Ցավոք «Բարի Ցարի» գաղափարը դեռ գերիշխում է ռուսների մոտ, որն այնպիսի հաջողությամբ շահագործում է ներկայիս «ցարը»…
Հարգելի Արամ Աբրահամյան։ Շատ հաճախ, Ձեր մեկնաբաությունների վերջին նախադասությունը՝
ինձ հիացնում է, բառիս ամենալավ իմաստով, ինչպես և այս անգամ։ Ես խորապես հավատում եմ, որ
մենք ունենք այդ պոտենցիալը, ամենալավը դառնալու։ Այս տարի շրջադարձային տարի է լինելու
մեր ազգի ճակատագրում, և Դուք մեկնաբանելու եք Հայկական հրաշքի սկիզբը։ Միայն աստված մեզ
հեռու պահի ավելորդ ցնցումներից։
Համեստություն եք արել։ Ինչու եք ուզում սահմանափակվել միայն 1 «շրջադարձային» տարով? ..)).. Եթե հաշվի առնենք, որ 91-ից սկսած բոլոր տարիները «շրջադարձային» էին, ես հիմք չեմ տեսնում, որ այդ գեղեցիկ ավանդույթը խախտվի..)))…
Ընդհակառակը, և այս տարի, և հաջորդ, և մյուս և հետագա բոլոր տարիները առանց բացառության կլինեն շրջադարձային ..)))…
Արսեն ջան, իսկ ո՞վ է մեղավոր։
Իսկ ով ասաց, որ անպայման ինչ-որ մեղավոր պետք է լինի?
Միգուցե հենց եղածն է Հայ ժողովրդի «բնական» վիճակը?
Օրինակ, ասենք Աֆղանստանից ոչ ոք չի սպասում, որ նա նորմալ երկիր կդառնա՝ իրար չսպանեն և թմրանյութեր քիչ արտահանեն՝ այդ են այդ երկրից իրատեսական մաքսիմալ սպասելիքները։
Երբ, որ ես, ասենք, խոսում եմ իմ Հայաստանում մնացած բարեկամների հետ, ինձ չի թվում, որ իրենք կուզենային հասարակության այլ կազմակերպման կամ արժեքային այլ համակարգով ապրել։ Ւրենք ընդհամենը ուզում են՝ նույն համակարգում ավելի լավ «դիրքեր» ունենալ, որ կարողանան իրենց նյութական կարիքները հոգալ։
Այսինքն՝ Հայաստանցուն ազատություն, մրցակցություն, պատասխանատվություն պետք չի։ Ընդհամենը այսօրվա չար, իրեննց կաշին քերթող թագավորի փոխարեն՝ «բարի» թագավոր է պետք։
Ցանկանանք նրանց «բարի» թագավոր, և հանգիստ թողնենք։
Իսկ եթե կլինեն առանձին մարդիկ ( անպայման կլինեն), որոնք չեն բավարարվի խաշ-խորոված-քյաբաբ-խնամի- բարեկամ- լավ տղա արժեհամակարգով չարժի, որ իրենք փորձեն փոխեն հասարակությանը։ մտածողությունը։ Հասարակությունը որպես ամբողջություն, կփոխվի՝ երբ, որ կփոխվի։
Փոփոխություն եք ուզում՝ փորձեք անհատական մակարդակով, այդ մակարդակում դուք շատ ավելի դինամիկ եք, և ձեր ջանքերի արդյունքը կտեսնեք շատ ավելի արագ։
Հայաստանից դուրս կա մի հսկայական աշխարհ, և այնտեղ անպայման կա երկիրը, որը առավելագույնս համապատասխանում է այն երկրին, որտեղ դուք կուզենայիք ապրել։ Տեղափոխվեք այնտեղ։
Հայը «հայից» տարբերվում է նրանով, որ Հայի երկիրը Հայքն է (Հայաստանը), իսկ «հայինը» ՝ առավելագույնս համապատասխանող դրսի հսկայական աշխարհը:
Հավանում եմ հոդվածն ու մեկնաբանւթյունները նույնպես,
բայց տպավորությունս այնպիսին է, որ Հակոբը հատուկ հակառուսական
գիծ է մշակել:
– Այդքան բռնի, կոպիտ, ինտիմ, անհավաստի ռուսասիրությունը հակառակ էֆեկտ կարող է ունենալ…բարեկամս..
https://ari.ru/news/dd6e6a2df
РОССИЙСКАЯ ИМПЕРИЯ – ГЕНЕРАТОР ВОЙН
Александр ШУСТОВСКИЙ пишет:
«Однажды военный министр императорской России (1898-1904 гг.) А.Н. Куропаткин, он же в русско-японскую войну – командующий войсками в Маньчжурии, в первую мировую войну – командующий армией и Северным фронтом (1916 г.), он же в 1916-1917 гг. – туркестанский генерал-губернатор, руководивший подавлением Среднеазиатского восстания, он же – автор военно-исторических и военно-географических работ… представил царю Николаю II меморандум. Видимо, военный министр был поражен обобщенными им фактами и поэтому счел нужным поставить в известность своего незадачливого императора, дабы тот придерживался в дальнейшем жесткой государственной политики.
“Ваше Императорское Величество! На протяжении XVIII и XIX веков Россия провела в войнах 128 лет, и только 72 года были мирные.
Из 128 лет войны только пять припадают на оборонительные войны, все остальные – это захватнические походы. Чтоб Императорское Величество имело определенное представление, начну хронологично….
ЗАГАДКА
Есть загадка, на которую не дают ответа российские историки и демографы. Откуда взялось 150 млн. нынешних русских в РФ и в зарубежье?
В 1646 г. было 7 млн. русских (Я.Е. Водарский. Население России за 400 лет (XVI – начало XX вв.). М., 1973. С. 24-27).
Тут цифра в «7 млн. русских» является явно завышенной, под «русскими» понимаются вообще жители Московии – а крестьянское население этого края было тогда сплошь финским, плюс жители царств Орды – Астраханского, Казанского, Сибирского и Большой Орды.
Давайте взглянем на территорию. Земли бывших Новгородской и Псковской республик были почти не заселены, там жило тогда от силы 200-250 тысяч человек. Так что их можно в расчет не брать. Что остается там «русского»? Территория «Золотого кольца России» (она же «Святая Русь», она же изначальный Русский Улус Орды, она же «Белая Русь» Ивана III и Василия III, она же Московия средневековых авторов). То есть территориально – Московская область с окружающими ее областями….
Պարոն Աբրահամյան,այսուհետ,որևէ նյութ հրապարակելուց առաջ,գրաքննության ներկայացրեք Արսենին,Հակոբին,Մաքսիմին…և հավանություն ստանալուց հետո հրապարակեք:
Հակոբին վրա մի տվեք!
Պարզ գիտակցելով որ ՀՀ – ն միացավ ՄՄ-ին ստիպողաբար՝ անվտանգության եւ այլ ծանրակշիռ նկատառումներով, եվրոմիությունն սկսում է ճնշումներ բանեցնել նրա նկատմամբ: Դրանով իսկ անթաքույց ի ցույց է դրվում իր իսկ արժեհամակարգի էժան էությունը (մեր ուզածով չեղավ – ուրեմն ստացեք!) Ինչով են լավ այս դեպքում ժպտադեմ երեսպաշտները կոշտ ու մռայլ ռուս մուժիկներից? Սրանք գոնե գլխանց ասում են – այ եթե մեր ուզածը չարեցիք այս ու այն վատ բաներն սպասեք! Իսկ եթե փոքր ինչ հեռատեսություն ցուցաբերենք նաեւ ու ինքներս մեզ հարց տանք – ինչու՜ են այդ եվրոքեռիները այսպես այրվում-տապակվում մեզ համար, ապա պատասխանը կարելի է հեշտությամբ գտնել: Այս ամենն իրականում արվում է ռսներին վերջնական քանդելու համար, որի մեջ այլեւս կասկած չկա բացարձակ որեւե ապուշի համար, (այլ ոչ թե ինչ որ երրորդ կարգի տխմարների լավություն անելու նպատակով!) Լավ, իսկ եթե հաջողվի ռսներին տշել Հայաստանից, ապա հաջորդ տրամաբանական քայլն ինչը պիտի լինի ձեր կարծիքով? Այդ էլ դժվար չէ կռահել, փոքր ինչ ուղեղ օգտագործելով: Հաշվի առնելով Հայերի դարերով ստեղծված մտայնությունը՝ (ռսներին փրկարար տեսնելը) բացառված չէ որ կնդունվի ամենապարզագույն տրամաբանական որոշումը – դրանց (մեր) բույնն այնպես հիմնավոր քարուքանդ անել, որ հավերժ բացառվի ռսի ոտքը նորից այնտեղ դնելու հնարավորությունը! ԱՍՏՎԱԾ ԽԵԼՔ ՏԱ ՏԿԱՐԱՄԻՏՆԵՐԻՍ!